Մայիսի 22-ին Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական բժշկական համալսարանն ընդունեց «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինային, ով բաց դասախոսություն կարդաց բուհի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար: Դասախոսությունն անցավ ինտերակտիվ. ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին դոկտորին, վերջինս էլ սիրով պատասխանեց բոլորի հարցերին: Հարցերն ինչպես մասնագիտական էին, այնպես էլ՝ փիլիսոփայական:
Հանդիպման ընթացքում Թոմ Քաթինային շնորհվեց Բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Ծագումով ամերիկացի Թոմ Քաթինան 2007 թվականից սկսած միակ բժիշկն է Սուդանի Նուբա լեռներում, որն ունի ավելի քան կես միլիոն բնակչություն: Նա կատարում է տարեկան շուրջ 1000 վիրահատություն: Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրում է հիվանդանոցի տարածքում:
«Շատ կարևոր է՝ կյանքն ունենա իմաստ, ես ունեմ այդ իմաստը. այն է՝ մարդկանց մասին հոգ տանելը: Ես ուզում եմ ցույց տալ ձեզ, թե ինչ կարելի է անել չափազանց սուղ միջոցներով: Դուք նույնպես կարող եք անել սա, ու ցանկացած մարդ կարող է անել, եթե ունի ցանկություն ու կամքի ուժ», – ասաց Թոմ Քաթինան դասախոսության ընթացքում:
«Ավրորա 2017» մրցանակի 5 հավակնորդներն են Ջամիլա Աֆղանին, Թոմ Քաթինան, Դենիս Մուկվեգեն, Ֆարթուն Ադանը ու Իլվադ Էլմանը:
Տեղեկացնենք, որ «Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Երևանում: Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի անունը կրող մրցանակակիրը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև, և մրցանակակրի ցանկությամբ ևս 1 միլիոն դոլար փոխանցվելու է մարդասիրական գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47