Ավարտվեց 2016/2017թթ. Անգլիայի Պրեմիեր լիգան, որը հայ ֆուտբոլասերի ուշադրության կենտրոնում էր: Մեր երկրում ֆուտբոլով հետաքրքրվողների, կարելի է ասել, 90 տոկոսն այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, քանզի հենց այս թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
2016 թվականի հուլիսի 6-ին պայմանագիր կնքելով «Յունայթեդի» հետ՝ հայ ֆուտբոլիստը մինչ օրս 40 հանդիպում է անցկացրել և դարձել 10 գոլի հեղինակ: Սա միանշանակ բավարար արդյունք պետք է որակել, քանզի տեղափոխվելով Պրեմիեր լիգա՝ մեր ֆուտբոլիստը ադապտացվելու և հիմնական կազմում ամրապնդվելու խնդիր ուներ: Մխիթարյանը ոչ միայն ապացուցեց, որ արժանի է խաղալու իր նոր թիմի հիմնական կազմում, այլև բազմաթիվ հանդիպումներում մեծապես նպաստեց «Յունայթեդի» հաջողությանը: Դեկտեմբերին «Սանդերլենդի» դարպասը նրա խփած գնդակը լավագույնն էր ավարտված մրցաշրջանում:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից Մխիթարյանի խփած երեք գնդակները առաջադրված էին տարվա գոլ անվանակարգում: Տպավորիչ էին Հայաստանի ազգային հավաքականի ավագի ելույթները Եվրոպա լիգայի խաղարկությունում, որտեղ մեր ֆուտբոլիստը եզրափակիչ հանդիպումից առաջ 5 գոլ է խփել: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի երկրորդ հատվածում զրկվեց բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներից: Ծնկի հոդի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս եկան պաշտպաններ Մարկոս Ռոխոն, Լյուկ Շոուն, հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ֆուտբոլիստների ծնկի շրջանում վնասվածքների հիմնական պատճառներից է ծանրաբեռնվածությունը:
Ակնհայտ է, որ վերը թվարկված ֆուտբոլիստները շարքից դուրս եկան՝ չդիմանալով լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը: Ծանր վնասվածքներ սստացան նաև պաշտպաններ Քրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, կիսապաշտպաններ Խուան Մատան: Անցկացնելով ծանր մրցաշրջան՝ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու անգամ խաղադաշտը լքեց, սակայն կարճ ժամանակ անց շարք վերադարձավ: Սա վկայում է, որ մեր ֆուտբոլիստը ֆիզիկական և ֆունկցիոնալ առումով բավական բարձր դիրքի վրա է:
38 հանդիպումներում վաստակելով 69 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում միայն 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Սա չափազանց ցածր արդյունք է: Մոուրինյոն շարունակ հայտարարում էր, որ իրենք տիտանական աշխատանք են կատարում՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, և ինքը գոհ է իր թիմից:
Մրցաշրջանի կտրվածքով կայուն և արդյունավետ խաղով աչքի ընկան չորս ֆուտբոլիստներ՝ Վալենսիան, Էրերան, Մխիթարյանը և դարպասապահ Դե Խեան: Ակումբը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել հենց Էրերային: Բրիտանացի բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը հնարավորություն կունենա ցուցադրելու իրական ներուժը: Մասնավորապես պաշտպանական օղակը կարգավորելով՝ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին հնարավորություն կտա ուժերը կենտրոնացնել առջևի գծում:
Շատ է խոսվում Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Խոսվում է նաև Մատա-Մխիթարյան-Գրիզման խաղային եռյակի մասին: Մինչև գալիք մրցաշրջանին նախապատրաստվելը «Յունայթեդը» կարևորագույն հանդիպում պետք է անցկացնի՝ Ստոկհոլմում Եվրոպա լիգայի եզրափակչում մրցելով Ամստերդամի «Այաքսի» հետ: Նախօրեին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Այաքսի» հետ հանդիպումը կարևորագույններից է լինելու իր կյանքում:
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27