Խորհրդարանը ո՛չ հրեշտակների, ո՛չ էլ առաքյալների հավաք է, մարդիկ են, որոնք ունեն նաև տարբեր հոգետիպ, տարբեր առողջական խնդիրներ, տարբեր քաղաքական, կենցաղային, մշակութային մակարդակներ և այլն: Այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:
«Այս խնդիրները հատուկ են աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ բացակայություններից սկսած, վերջացրած անգամ «կռիվ-դավի»-ով խորհրդարանում, այդպես հաճախ է լինում, անգամ լիբերալ-քաղաքակիրթ երկրներում: Ուստի ինչ էլ նկատեք, որպես խորհրդարանի դարձերես, այսինքն՝ որոշ նեգատիվ երևույթներ, ցավոք սրտի, մարդկային ցանկացած կոլեկտիվում կան: Պետք չէ վերագրել միայն խորհրդարանին: Մարդկային այն հանրույթը, որ սահմանափակվում է մի տեղ՝ կոլեկտիվի կամ անգամ բնակիչների տեսքով, միշտ իր մեջ ունի դերաբաշխում, կան տարբեր սոցիալական դերեր, տվյալ դեպքում քաղաքական դերեր ստանձնող մարդիկ այս պարագայում կարող են ունենալ տարբեր վարք»,-պարզաբանել է Արմեն Աշոտյանը:
«Նույն Գերմանիայում շատ դժվար է պատկերացնել, որ, օրինակ՝ Կանաչների կուսակցությունը կարող է պահել իրեն նույն կերպ, ինչպես կպահի իրեն ենթադրենք՝ Աջակողմյան ազգայնական ալտերնատիվ դաշինքը կամ կուսակցությունը: Նրանց վարքը տարբեր է: Նույնն այստեղ է, և ոչ ոք չի ասել, որ ընդդիմությունները պետք է միատեսակ լինեն և սիամական երկվորյակներ հիշեցնեն իրենց վարքի մեջ, որովհետև այնտեղ կա և՛ քաղաքական ընթացիկ շահերի տարբերություն, և՛ գաղափարների տարբերություններ, որովհետև նույն «Բարգավաճ Հայաստանը» պատկանում է այս պահին կոնսերվատորների և ռեֆորմիստների ընտանիքին։ «Ելք»-ը երևի թե կգտնվի իր լիբերալ-քաղաքական ընտանիքում, ակնհայտ է, որ վարքը պետք է լինի տարբեր»,- վստահեցրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական մշակույթը դինամիկ տրանսֆորմացիայի մեջ է, իր մեջ կրում է նորարար տարրեր՝ քարոզարշավ, ելույթներ, գաղափարաբանություն, բայց, ըստ Արմեն Աշոտյանի՝ կրում է նաև նախորդ 25 տարիների քաղաքական մշակույթի բարդույթները:
«Այդ բարդույթները թոթափելու համար, իհարկե, պետք է քաղաքական խիզախություն, որովհետև հասարակական ընկալման ստերեոտիպեր կան. եթե դու ընդդիմություն ես իրական, ապա դու պետք է ամենաբարձրը գոռաս, դու պետք է միշտ բոյկոտես երկրի առաջին դեմքերին: Այս պահի դրությամբ մի ոտքով 21-րդ դարում է, մյուսով դեռ չի թոթափել, կոչենք դա, չնեղանան մեր քաղաքական մրցակիցները, «ՀԱԿ»-ի բարդույթը: Ես դա կոչեցի իմ հարցազրույցներից մեկում «քաղաքական մշակույթի մանկական հիվանդություն», որովհետև դա մի բան էր, որ իրենք կարծես թե ստիպված արեցին: Ակնհայտ է, որ «Ելք»-ը տուրք տվեց հասարակական ընդդիմադիր հատվածների այն կոմպլեքսներին, որ ենթադրում են, որ ընդդիմությունը չի կարող լինել նույն տեղում, որտեղ, ենթադրենք՝ երկրի առաջին ղեկավարն է, առաջին դեմքն է կամ հոգևոր իշխանության ներկայացուցիչն է, որոնց էլի չի սիրում ընդդիմությունը շատ հաճախ: Սա ավելի շատ բարդույթ է, որը, քաղաքական իմաստով, հավելյալ արժեք չստեղծեց»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32