Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց, սակայն շարունակություն չունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:
Դատարանը դեռևս վկաների հարցաքննության փուլում է: Եվ հենց վկաների չներկայանալու պատճառով էլ դատական նիստը հերթական անգամ շարունակել հնարավոր չեղավ:
Ծառայության մեջ գտնվող կուրսանտ վկաները զորավարժությունների են, այդ պատճառով չէին ներկայացվել դատարան:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը մտահոգություն հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ գործով շատ կարևոր վկա Սամվել Ս.-ն հեռացել է Հայաստանից՝ պատճառաբանելով, թե «ընտանեկան ծանր հանգամանքների պատճառով ստիպված է մեկնել», նա խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Այս ականատես վկան այն կուրսանտներից է, ով քնել է թիվ 408 ննջարանում, որտեղ տեղի է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությունը:
Տուժողի իրավահաջորդը մեր զրույցում իր մտահոգությունը հայտնելով դատական քննության անընդհատ ձգձգումների պատճառով, նաև նշեց, որ վկա Սամվել Ս.-ին ուղղելիք հարցեր ուներ, որոնք կարևոր նշանակություն կարող էին ունենալ գործի քննության համար:
Դատարանը պետք է հարցում կատարի՝ պաշտոնական պատասխան ստանալու համար՝ գործով վկա Սամվել Ս.-ն հատե՞լ է արդյոք ՀՀ պետական սահմանը:
Այս գործով վերջին արդյունավետ դատական նիստը տեղի է ունեցել մարտի 20-ին: Դրանից հետո՝ արդեն երկու ամիս, նիստեր չեն եղել: Քանի որ դատական նիստերը տեղի են ունենում երկուշաբթի օրերը, մի քանի ոչ աշխատանքային երկուշաբթիներ եղան, մի նիստին վկաները չէին ներկայացվել, մի նիստին փաստաբան չէր ներկայացել, նախորդ նիստին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ամբաստանյալներին չէին ներկայացրել դատարան:
Այս գործով առաջին դատական նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերի 18-ին: Մոտ մեկուկես տարի է՝ դատական քննություն է ընթանում, դատարանը վկաների հարցաքննության փուլը հաղթահարել չի կարողանում:
Քանի որ դատավարությունը, կարելի է ասել՝ բազմամարդ է, շատ մարդիկ են ընդգրկված՝ որպես կողմեր, մեկնումեկի բացակայությունը կամ վկա կուրսանտներին չներկայացնելը կամ ծառայությունից ազատ վկաների չներկայանալը դառնում է նիստի, ասել կուզի՝ նաև դատական քննության հետաձգման պատճառ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47