Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, Ալեքս Շնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ, հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի և գաղտնիության սկզբունքները:
Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին: Կենտրոնի մասնագետներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Հավելվածն օգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար: Արդեն իսկ առկա է դրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:
Հայաստանը կլինի աշխարհի 25 երկրներից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածի փորձնական տարբերակը:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03