Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով «Գ. Տ.» ՍՊԸ-ին է հանձնել ռեստորանային համալիրում գտնվող 200 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը: Որոշ ժամանակ անց հիշյալ ՍՊԸ-ն որպես վարկի ապահովման միջոց գրավադրել է նշված ռեստորանային համալիրը` բանկին գրավոր տեղեկացնելով, որ դրանում առկա շարժական գույքը պատկանում է Ա. Պ.-ին:
Դրանից հետո վերջինս դիմել է դատարան` իրեն պատկանող գույքը հետ ստանալու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ շարժական գույքը դատական վեճի առարկա է, ԴԱՀԿ առայության Մալաթիա-Սեբաստիա բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում դրա նկատմամբ արգելանք է դրվել մինչև վեճի հանգուցալուծումը:
Սակայն այդ ընթացքում Ա. Պ.-ն տեղեկացել է, որ արգելադրված գույքն աճուրդով վաճառվել է, և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել դրա օտարումը կանխելու ուղղությամբ:
Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47