2014 թ. հունիսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱՎ-ից: ՀՔԱՎ-ի տեղեկացմամբ՝ գանգատում ընդգծվել է, որ քննչական մարմնի առաջ քաշած վարկածը, համաձայն որի՝ Գրիշա Խաչատրյանը մահացել է իր կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում արձակված կրակոցներից, հիմք է տալիս պնդելու, որ վերջինին պատշաճ ձեւով չեն բացատրվել դրանք: Ինչը անձնակազմի նկատմամբ զորամասի հրամանատարության թույլ վերահսկողության արդյունք է: Չնայած դրան՝ զորամասի հրամանատարական կազմից որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Պետությունը անկախ եւ արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման եւ համարժեք պատժի նշանակման ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2015 թ. հունիսի 20-ին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ տուժող կողմի՝ Գրիշա Խաչատրյանի իրավունքների խախտումները վերացնելու եւ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ բողոքները մերժվել էին ինչպես դատախազության, այնպես էլ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների կողմից:
Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թ. ապրիլի 20-ի որոշումն ստանալուց հետո Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը նաեւ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:
Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների վրա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47