ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգի նախկին նահանգապետ Գերի Ջոնսոնը մայիսի 29-ին երկրի նախագահի պաշտոնական թեկնածու է ընտրվել Լիբերտաական կուսակցությունից, որը ներկայացուցչություն չունի Միացյալ Նահանգների իշխանության համերկրային մարմիններում: Փոխնախագահի պաշտոնի իթեկնածու է դարձել Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Ուիլյամ Ուելդը:
Նախագահի թեկնածուն խոստացել է նոյեմբերի 8-ի ընտրություններում հաղթելու դեպքում նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին:
«Ես խիստ պահպանողական եմ ֆինանսներում եւ չափազանց ազատական՝ սոցիալական հարցերում: Ես կկրճատեմ զինված ինտերվեցիաները, որոնց հետեւանքները մեզ ակամայից դնում են մեծ վտանգի մեջ»,- հայտարարել է նա Associated Press գործակալությանը: Ջոնսոնի ծրագիրը նախատեսում է նաեւ ծախսերի կրճատում, հարկերի նվազեցում, առեւտրի եւ կրթության համերկրային նախարարությունների, հարկային ծառայության կազմացրում:
«Կարծում եմ, որ մենք առնվազն կմասնակցենք նախագահի թեկնածուների բանավեճերին»,- հայտարարել է նա: Մինչդեռ դրա համար Ջոնսոնին անհրաժեշտ է ձայների առնվազն 15 տոկոսը հավաքել հասարակական կարծիքի երեք անընդմեջ հարցումների ընթացքում: Լիբերտաական կուսակցությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածուին առաջադրում է 1972 թվականից: Նրա ամենամեծ ձեռքբերումը ձայների 1 տոկոսն է, որը կուսակցությունը հավաքել է 1980 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
168.am
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55