Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան: Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:
Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որևէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից և չի ծախսվել:
Այդ գումարը չի հայտնաբերվել նաև խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաև գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում):
Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44