Սիրուշոյին հանդիպեցինք Մարզահամերգային համալիրի ետնաբեմում` Ձախ Հարութի մենահամերգի ժամանակ: Երգչուհին րոպեր առաջ էր ավարտել ելույթը` Հարութի հետ կատարելով «Տարիներ» երգը:
Հարցազրույցը սկսեցինք հենց այդ նոտայից`թե ինչպես որոշեց երգել Հարութի հետ, որքանո՞վ են նրա երգերը հոգեհարազատ իրեն: Արդյո՞ք նրա երգերի ներքո Սիրուշոն սիրահարվել է:
— (Ժպտում է-խմբ.) Այդ ժամանակ, երբ շատ ակտիվ հնչում էին իր երգերը, ես 5-6 տարեկան էի: Ու հիմա, երբ ամեն անգամ նրա երգերը լսում եմ հիշում եմ մանկությունս: Իսկ նրա հետ երգելով նույն բեմում ամբողջովին այլ զգացողություններ եմ ունենում: Սիրահարվելու առումով էլ ասեմ հնարավոր է, ինչու ոչ:
-Գիտեմ պատահական է ստացվել համագործակցությունը: Հնարավոր է՞ առաջիկայում նոր երգերով հանդես գաք:
-Այդպիսի ծրագրեր առայժմ չկան: Ուրախ եմ, որ «Տարիներ» երգի նորովի կատարումը սիրվեց: Դժվար է անդրադառնալ մի երգի, որը սիրվել է ժողովրդի կողմից, քանի որ այն շատ պարտավորեցնող է: Ես այս երգի գործիքավորման յուրաքանչյուր նոտայի մասնակից եմ եղել ու զգում էի, որ պետք է ներկայացնեմ հնարավորինս լավ կերպով: Ուրախ եմ, որ երգը շարունակում է իր ուղին ու դառնում մարդկանց կյանքի երգ:
-Այս համերգի համար էի՞ք եկել Երևան:
-Որտեղի՞ց, (զարմանում է-խմբ.): Ես Հայաստանում եմ բնակվել ու բնակվում: Ի դեպ ասեմ ամենաակտիվ շրջանում, որ քննարկվում էր, թե ես ԱՄՆ –ում եմ բնակվում, ավելի քան երկու տարի ես ԱՄՆ-ի տարածք, ոտք չէի դրել:
— Աշխարհի տարբեր բեմահարթակներում եք եղել, թե համերգային ու մենահամերգային ծրագրերով: Սակայն Հայաստանում այդպես էլ մենահամերգ չեք ունեցել: Ինչո՞ւ
-ՀՀ-ում համերգ ունենալը շատ պարտավորեցնող է ու շատ ավելի ժամանակ է պետք: Կամ որևէ երկրում եմ համերգների, կամ ձայնագրությունների մեջ եմ, բայց հուսով եմ, որ այդ օրը մոտ է, քանի որ ինքս շատ եմ ուզում մենահամերգ ունենալ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:46
18:22
18:22
18:01
17:44
17:33
17:12
17:11
17:01
16:56
16:42
16:18
16:01
15:45
15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32