Լոնդոնում ներդրողների հետ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի Միջազգային բանկի (ԱՄԲ) 3,3 մլրդ դոլար արտաքին պարտքի վերակառուցման շուրջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն White & Case LLP միջազգային իրավաբանական ընկերության գրասենյակում: Այս ընկերությունն իրավաբանական օգնություն է ցուցաբերում պետությունների, ներդրողների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ վեճերի կարգավորման համար:
ԱՄԲ-ն դիմել է Նյու Յորքի դատարան բանկի արտասահմանյան պարտավորությունների վերակառուցման գործընթացը ճանաչելու եւ արտասահմանյան ներդրողների կողմից ԱՄԲ-ի ակտիվների նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից դատական հայցերը կանխելու նպատակով: Միջազգային բանկի վարկատուներն են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մի շարք առաջատար ֆինանսական ինստիտուտներ: ԱՄԲ-ն վարկային պարտավորություններ ունի ընդամենը 37 ներդրողի հանդեպ: Միջազգային բանկի ամենախոշոր ներդրողը CargillFinancial Services International Inc ներդրումային ընկերությունն է:
Եթե ներդրողների հետ բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա բանկի արտաքին պարտքը կփոխանցվի ադրբեջանական պետությանը: Սակայն նման որոշումը պետք է ընդունվի ներդրողների մեծամասնության կողմից:
The Wall Street Journal-ը հայտնել է, որ պարտքի վերակառուցման մասին հայտարարությունը եւ սնանկության մասին Նյու Յորքի դատարանին Միջազգային բանկի դիմելը ներդրողների համար անակնկալ է եղել:
Ներդրողների հետ բանակցելու համար Լոնդոն մեկնած պատվիրակության կազմը հայտնի չէ: Սակայն սպասվում է, որ այն կգլխավորի Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Բանակցությունների ընթացքում բանկի խորհրդատուներն են White & Cas եւ Lazard Freres ընկերությունները:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44