Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրեց զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել էին գինեգործությանը, սննդի ծառայություններին և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը:
«Այս տարի սա արդեն 10-րդ դասընթացն է: Տարվա սկզբից մինչև հիմա բոլոր դասընթացներին մասնակցած մոտ 150 սկսնակներից 15-ը ֆինանսավորվել է և ստեղծել նոր ձեռնարկություն: Հույս ունեմ՝ այս խմբի գաղափարների հեղինակների մեծ մասը նույնպես ֆինանսավորում կստանա»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Դասընթացն անցկացվել է «Մեկ գյուղ, արտադրանք» ճապոնական ավանդական գաղափարախոսության հիման վրա: ««Մեկ գյուղ, մեկ արտադրանքը» տեղական տնտեսական զարգացման մեթոդ է, որի հիմքում ընկած է տեղական մշակույթի, ավանդույթների, առանձնահատկությունների ամբողջական իրացումը: Ես վստահ եմ, որ այց դասընթացի մասնակիցներն ամբողջապես հասկացել են գաղափարախոսությունը»,- ասաց հայ-ճապոնական ծրագրի խորհրդատու Ռյուիջի Սենոն:
Դասընթացի մասնակիցներից Աննա Ղազարյանը նպատակ ունի ավելացնել Արենիի հյուրատների ցանկը ևս մեկով: «Ես արդեն ունեմ չրագործությամբ զբաղվելու փորձ: Իմ արտադրած չրերը վաճառում եմ տարբեր հյուրատներին: Մտածեցի՝ ինչո՞ւ չստեղծեմ իմ սեփականը, հատկապես, որ շինությունն արդեն կա»,- ասում է տիկին Աննան: Նա շատ գոհ է դասընթացի արդյունքներից և հույս ունի ստանալ հավելյալ եկամուտ՝ նոր հյուրատունը հիմնելով:
Հայ-ճապոնական համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2013 թ. մարտին: Առաջին փուլն իրականացվել է մինչև 2015թ․ մարտ, երկրորդ փուլը սկսվել է 2016թ. օգոստոսին: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:





14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47