Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ակնկալում Անկարայից:
Պուտինն ընդգծել էր, որ այդ քայլերը դեռ չկան՝ հավելելով, որ թուրքական կողմից սպասում է ներողություն և փոխհատուցման վճարում՝ Սիրիայի տարածքում ռուսական ռմբակոծիչ խոցելու համար:
Չավուշօղլուն հայտարարել է. «Պուտինը հայտարարում է, որ թուրքական կողմից քայլեր է ակնկալում այդ հարցում: Մենք նաև առաջարկում ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, ուր կքննարկվեն կողմերի ապագա քայլերը»:
Չավուշօղլուն որպես օրինակ բերել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի և Իսրայելի քայլերը. «Մի՞թե մենք չենք բանակցում Իսրայելի հետ: Հանդիպումներն անցկացվում են դիվանագետների մակարդակով:
Ինչո՞ւ: Քննարկելու համար քայլերի պայմանները, որոնք ապագայում կարող են արվել: Նույնը մենք առաջարկել ենք նաև Ռուսաստանին: Քննարկումներ սկսենք պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներով և ընտրենք ոսկե միջինը: Սա չլուծվող հարց չէ»:
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44