«Հրապարակ»-ը գրել է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական կազմը գրեթե պատրաստ է․ ի տարբերություն նախորդի, այս անգամ ՀՀԿ-ն թերևս 4 ներկայացուցիչ ունենա։ Հաշվարկն արվելու է Դոնթի բանաձևով, իշխող կուսակցությունն այս անգամ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ պատգամավոր ունի՝ 105-ից 58-ը, քան նախորդ գումարման ԱԺ-ում՝ 131-ից 69-ն էր։ Ըստ այդմ, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները, իսկ «Ելքի» ներկայացուցչին, հավանաբար, կընդգրկեն փոխարինող կազմում։
Մեր տեղեկություններով, «Ելքն» այս հարցն էլ է պատրաստվում վիճարկել։ 4 ՀՀԿ-ականներն են Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԱԺ փոխխոսնակների աղմկոտ քվեարկությունը ՀՀԿ-ում մտորելու տեղիք է տվել՝ նշանակե՞լ էմոցիաները զսպել չկարողացող Արփինեին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, թե՞ պահպանել ստատուս քվոն և վերանշանակել Հերմինե Նաղդալյանին։
ՀՀԿ-ում խոսում են, որ այս պահին առավել հավանականը երկրորդ տարբերակն է՝ Նաղդալյանը կմնա իր պոստում։ Քվեարկությունից դժգոհությունն Արփինե Հովհաննիսյանն արտահայտեց նաև ամբիոնից․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»։
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր, քան Շարմազանովինը, նրան քվեարկել էր կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Շարմազանովի օգտին՝ 84-ը, դեմ՝ 13, և 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել»:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27