Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը շարունակում է անազատության մեջ մնալ արդեն 100 օր:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Դենիզ Յուջելի կինը՝ Դիլեք Մայաթյուրք Յուջելը, թուրքական լրատվամիջոցներում հրապարակած իր նամակում պատմել է 100 օր շարունակ իր վերապրածի մասին:
«Դենիզը 100 օր է՝ կալանավորված է, իր ազատությունից, իր սիրած գործից ու սիրելիներից հեռու: Իսկ ես 100 օր է՝ ազատության մեջ եմ: Որքան ձուկն առանց ջրի կարող է երջանիկ լինել, այդքան էլ ես եմ հիմա երջանիկ ազատության մեջ: Սակայն այս պահին ազատության մեջ գտնվելս միևնույն ժամանակ նշանակում է միասին պայքարել մյուս բանտարկված լրագրողների կանանց ու հարազատների հետ միասին: Ներսում կամ դրսում՝ կապ չունի, քո իրավացի լինելուց ուժեղանալ, ավելի հպարտ կանգնել է նշանակում իմ պայքարը», - գրել է Յուջելի կինը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամանակ Դենիզ Յուջելի ազատ արձակումն անհնար է:
«Քանի ես կամ՝ արտահանձնում չի լինի», - ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել էր ցավալի ու հիասթափեցնող, իսկ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անգամ պահանջել էին արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իսկ օրեր առաջ Թուրքիան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղ գտնվում են նաև գերմանացի զինվորականները:
tert.am
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55