Այսօր Ստոկհոլմում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում տիտղոսի համար կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Ամստերդամի «Այաքսը»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Անգլիական ակումբի համար այս տիտղոսը կարող է առաջինը լինել. մինչ այդ մանչեսթերցիները ոչ միայն չեն հաղթել եզրափակչում, այլև չեն հասել այս փուլ: Մինչև այս «կարմիր սատանաներին» առավելագույնը հաջողվել էր հասնել մրցաշարի քառորդ եզրափակիչ: Ինչ վերաբերում է «Այաքսին», ապա հոլանդական ակումբը չեմպիոն է դարձել 1992 թվականին:
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում էր մրցաշարում հաղթելու գլխավոր ֆավորիտներից, սակայն Ժոզե Մոուրինյուի թիմի անցած ուղին այնքան էլ հեշտ չէր: Վերջին 7 հանդիպումներում մանկունյանցիները նույնիսկ եթե հաղթել են, ապա մեկ գնդակի առավելությամբ: «Մանչեսթեր Յունայթեդի» համար մեծագույն մոտիվացիա է այն, որ եզրափակչի հաղթողը կստանա Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն: Անգլիական ակումբը 6-րդ տեղն է զբաղեցրել Պրեմիեր լիգայում, սակայն արդեն նվաճել է երկու տիտղոս` Անգլիական լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը: Ինչ վերաբերում է հոլանդական ակումբին, ապա նրանք նույնիսկ պարտվելու դեպքում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար կպայքարեն որակավորման փուլում:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03