ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեի վերաբերյալ հանձնարարականները, ըստ որի նախատեսվում է Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատել 67 տոկոսով: Այս մասին հաղորդում է Masis Post պարբերականը:
«Համագումարը կշարունակի առաջ մղել առանցքային առաջնահերթությունները ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և հայ-ամերիկյան հարաբերությունների: Քանի որ ներկայիս վարչակազմը կրճատում է արտասահմանյան օգնությունը բոլոր ուղղություններով, պետք է ապահովենք, որպեսզի Հայաստանը ռեսուրսներ ունենա, որ բավարարի հումանիտար կարիքները, որոնք առաջացել են փախստականների հետ կապված ներկայիս իրավիճակի, Թուրքայի կողմից շրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների պատճառով»,-ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Նշվում է, որ Հայաստանին տրամադրվող օգնությունը 20.4 միլիոն ԱՄՆ դոլարից կդառնա 6.8 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4 միլիոնը կհատկացվի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամին, 1.5 միլիոն դոլարը՝ թրմանյութերի դեմ պայքարի, 700 հազար դոլարը՝ հակաահաբեկչական, ականազերծման և հարակից ծրագրերի համար: Բյուջեի նախագիծը խորհուրդ չի տալիս ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին կամ Ադրբեջանին, բայց նախատեսում է 600 հազար դոլար տրամադրել Միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար (Military Education and Training (IMET)):
Վրաստանին, Ուկրաինային և Ադրբեջանին հատկացվող օգնությունը համապատասխանաբար կկրճատվի 58, 70 և 90 տոկոսով:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44