Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաև նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:
Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման նպատակով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի իրականացմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:
Նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է նաև հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել և շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատչելի ռեսուրսներով ապահովելու, պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Իգնատի Առաքելյանը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության և գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել, բարելավել գինու արտադրանքի որակը, բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը և խթանել արտահանումը:
Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաև ապահովագրական համակարգի ներդրման, մթերման գործընթացի կանոնակարգման, անտառպահպանական ծառայությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև Սևանա լճի ավազանում ձկան և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման ծրագրերի ընթացիկ ու ակնկալվող արդյունքները, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի խթանմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին զեկուցված հարցերի վերաբերյալ տրվել են նաև մի շարք այլ հանձնարարականներ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47