Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց 2016թ-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը և հայտարարեց, որ ՀՀ-ի ֆինանսական համակարգը ամրապնդել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ:
«2016թ-ին համակարգում ունեցանք չորս միացում, որի արդյունքում բանկային համակարգի կապիտալն էական աճ ունեցավ, որը բավական ազդեցություն ունեցավ բանկային համակարգի կայունության բարձրացման վրա»,-ասաց նա:
Հիմնական մարտահրավերներն, ըստ նրա, արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնց ազդեցությունը թուլացել էր, բայց դեռևս բացասական ազդեցությունը շարունակվում էր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը: «Դրանք, բնականաբար, ազդեցություն ունեցան Հայաստան դրամական հոսքերի խնդիրներով»,-ասաց նա:
«Նման մարտահրավերների պարագայում, որպեսզի մեր բանկային համակարգը կայուն դիմակայի, որոշում էր կայացվել մեծացնել կապիտալի նվազագույն չափը: 2015-16թթ-ին 175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք եղավ ֆինանսական համակարգ, որի զգալի մասը՝ 150 մլրդը միայն 2016-ին, ինչը էական բարձրացրեց համակարգի մրցունակությունը և երկարատև ժամանակահատվածում տնտեսության սպասարկման ունակությունը»,-ասաց նա:
Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ դա ազդեց նաև բանկային համակարգի լիազորության վրա: «Ինչն էլ այսօր բերեց նրան, որ բանկային համակարգը, որը տարածաշրջանում ամենաիրացվելի բանկային համակարգերից մեկն է, որը կարևոր ցուցանիշ է տնտեսության կայունությունը գնահատելու համար, կարճ ժամանակահատվածում ունակ է սպասարկել տնտեսությանը»,-ասաց նա:
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը նշեց, որ 2016թ-ին արձանագրվել է թե՛ վարկերի, թե՛ ավանդների բարձր աճ՝ նախորդ տարիների համեմատ: «Եթե փորձենք բնութագրել վարկ-ավանդ դինամիկան, ապա այդ հարաբերակցությունը 107 % է, և ինչքան մոտ է 100-ի՝ տոկոսային արտահայտությամբ, այդքան խոսում է բանկային համակարգի իրացվելիության և երկարաժամկետ ունակության մասին: Այսինքն՝ վարկերի տրամադրումը հիմնականում ֆինանսավորվում է ավանդների հաշվին»,-ասաց նա:
Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ այս ամենի արդյունքը պայմանավորված է նրանով, որ ԿԲ-ն շարունակեց տոկոսադրույքների նվազման դինամիկան: «Տոկոսադրույքների դինամիկան շարունակու է կայուն կերպով նվազել: 2015-ին որոշակի աճ կար ավանդների մասով, իսկ 16-ին ճշգրտում եղավ և ապա շարունակական աճ»,-ասաց նա:
Պաշտոնյան նաև նշեց, որ բանկային համակարգի արդյունավետության տեսանկյունից նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկային համակարգում և համակարգը տարին ամփոփել է շահույթով:
tert.am
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03