Շինարարական աշխատանքները Վեոլիա Ջրի համակարգում օր օրի ակտիվանում են: Համապատասխանաբար, շարունակաբար ստացվում են տեղեկատվություն մասնավորապես մարզերում ջրամատակարարման տարիներով կուտակված, մեծ ու փոքր խնդիրների քայլ առ քայլ լուծման մասին: «Ջրի ճամապարհին» մեր հերթական «կանգառը» Մարտունի քաղաքն է: Այստեղ Մոմչյան փողոցի 1-ին փակուղու անհատական տնատիրությունների համար տարիներ առաջ կառուցված ջրագծերը վաղուց էին կոռոզիայի ենթարկվել եւ հետագա շահագործման համար դարձել ոչ պիտանի: Վթարված խողովակների պատճառով շատ դեպքերում հնարավոր չէր լինում բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում: Նաեւ դրանցից արտահոսող խմելու ջրի խնդիրն էր անհանգստացնում: Գումարած՝ ապօրինի միացումները, որոնց «լուման» ջրի կորստի գործում զգալի էր:
Մի խոսքով, ջրամատակարարումը տարածքում խիստ անբավարար էր: Կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար օրերս «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Մարտունի» տեղամասի աշխատակիցների ուժերով փակուղում կառուցվեց 200 գծամետր պոլիէթիլենե ջրագիծ: Դրանից միացումներ տրվեցին անհատական տնատիրությունների ներքին ցանցերին, այնտեղ տեղադրվեցին դիտահորեր՝ ջրաչափով ու փականային հանգույցով: Եւ ջուրը հոսեց՝ առատ ու անկաշկանդ:
Արդյունքում` փակուղում վերացավ ջրի տեխնիկական ու առեւտրային կորուստը, բարձրացավ ջրամատակարարման հուսալիությունը ու կարգավորվեց ջրի ճնշումը: Դժվարությունները մնացին հետեւում: Հուսանք, որ բնակիչները ոչ միայն խնայողաբար եւ լոկ ըստ նշանակության կօգտագործեն ջուրը, այլեւ այն խմելիս երբեմն-երբեմն կհիշեն, ինչպես ասում են, աղբյուր կառուցողին, կգնահատեն նրա աշխատանքը ու կվերաբերվեն ջրին, որպես կյանքի աղբյուրի:
Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47