Եվրոպայի 2016 թվականի առաջնության փոխչեմպիոն մարմնամարզիկ Վահագն Դավթյանը գոհ է իր գրանցած արդյունքից: Շվեյցարական Բեռն քաղաքում մայիսի 25-29 ընթացած մրցաշարում նա եզրափակչում օղակների վրա վարժությունում ստացավ 15,633 գնահատականը՝ զիջելով հույն Էլեֆթերիոս Փեթրունիասին: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ սա իր համար շատ կարեւոր նվաճում էր:
«Տպավորություններս աննկարագրելի են: Սա իմ առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնությունից, ու միանգամից արծաթ, շատ գոհ եմ: Առաջին տեղն զբաղեցնելու համար, երեւի, մի քիչ բազային գնահատականս չբավականացրեց: Նաեւ պետք է մի փոքր մաքրեմ վարժությունս»,-ասաց նա:
Այս վարժությունում 3-րդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Աբլյազինին (15,633):

Վահագն Դավթյանն առայժ չգիտի, թե տարվա մնացած հատվածում ինչ մրցաշարերի է մասնակցելու: Այս առումով նա սպասում է մարզիչների ցուցումներին:
«Այս տարի այսպիսի լուրջ մրցաշարեր այլեւս չունեմ: Ընթացքում չգիտեմ՝ ինչ մրցաշարեր կունենամ: Մարզիչներս կասեն: Պետք է պատրաստվեմ մյուս տարվա մրցումներին ավելի լուրջ ու ավելի կենտրոնացած»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականի կազմում նժույգի վրա վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ աշխարհի 2015թ առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Հավաքականին մեդալ բերեց նաեւ Արթուր Դավթյանը. նա 2-րդ տեղը զբաղեցրեց հենացատկում:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացրեց Արթուր Պետրոսյանը եւ, ինչպես Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, նվաճեց արծաթե մեդալ:
Հավաքականը Հայաստան կվերադառնա այսօր գիշերը՝ 01:30:
armtimes.com
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02