Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր քննարկում է Համահայկական բանկի զարգացման տարբերակներ, որոնցից ամենաարդիականը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի:
Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով, որ 17 առևտրային բանկեր են մնացել, ի՞նչ ճակատագիր է սպասվում Համահայկական բանկին:
«ԿԲ-ի խորհուրդը դիտարկում է տարբեր տարբերակներ, որոնցից ամենաարդիականը, որը շատ մոտ է ներկայիս ֆինանսների ոլորտում կիրառվող տարբեր տեխնոլոգիաներին, երևի թե Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի, ինչը ներդրողներին հնարավորություն կտա շատ ավելի ճկուն, արագ կերպով ցանկացած տեսակի գործարքներ իրականացնել։ Հատկապես խոսքը վերաբերում է նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին, որոնք շատ ավելի մեծ ճկունություն կունենան իրենց քաղաքականության, որոշումների կայացման համար»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ Համահայկական բանկն իրականում բավական հաջող և կարևոր նախագծեր է իրականացրել:
«Օրինակ՝ մշակող արդյունաբերության ոլորտում, տուրիզմի զարգացման ոլորտում բավական մեծ ծրագրեր է իրականացրել, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության համար։ Ուստի պետք է փորձել շատ ավելի մեծ օգուտ քաղել նրա պոտենցիալից»,-ասաց նա և նշեց, որ հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պետք է արագություն, ճկունություն և ներդրողների համար հնարավորինս լավ պայմաններ՝ ցանկացած ֆինանսական կազմակերպության հետ աշխատանքներում, ուստի պետք է շատ ավելի զարգացնել Համահայկական բանկի գաղափարը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47