ARM | RUS |

Բանակցել պետք է ոչ թե Ադրբեջանի, այլ ՌԴ-ի հետ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը չեղարկելու և Արցախը կրկին ՀՀ կազմ վերադարձնելու համար. Նորատ Տեր-Գրիգորյանց

24.05.17 | 20:34

Ներկայացնելով առկա ռազմաքաղաքական իրադրությունից բխող իրավիճակը՝ գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է, որ Հայաստանը բանակցություններ պետք է վարի միմիայն Ռուսաստանի Դաշնության հետ՝ հանուն պատմական արդարության՝ Կարսի, Մոսկվայի պայմանագրերը չեղարկելու և Արցախը Հայաստանի Հանրապետության կազմ վերադարձնելու համար:

-ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Շուգաևը հայտարարել էր, որ 2017թ.-ի ընթացքում ՌԴ-ն կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները Հայաստան՝ ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ՌԴ-ն մեզ մատակարարում է հին սերնդի տեխնիկա: Համարո՞ւմ եք, որ ՌԴ-ն պետք է ավելի շատ հարձակողական տեխնիկա տրամադրի Հայաստանին: Միակ հարձակողական զենքն Իսկանդերն է: Մանավանդ, որ Դուք ժամանակին խոսել էիք, որ Հայաստանը պետք է ունենա հատուցման և զսպման զենքեր և օրերս Երևանում տված հարցազրույցում մանրամասնել էիք, որ պետք է ունենանք ատոմային զենք:

-Հայաստանը, ռազմական պայքար մղելու համար անհրաժեշտ իր զենքը գնում է հիմնականում Ռուսաստանից՝ համաձայն 2 պետությունների միջև կնքված պայմանագրերի: Սպառազինությունը, որի մասին խոսում եք, պաշտպանողական է: Իսկ որտե՞ղ է հարձակվողականը: Նախքան այդ հարցին պատասխանելը ասեմ, որ հայկական կողմը ագրեսոր պետություն չէ: Այն մինչև Քուռ և Կասպյան ավազան հարձակվողական գործողությունների կարիք չունի: Մենք այդ տեղանքներում ոչինչ չունենք: Բայց այ մեր հողը պետք է պաշտպանված լինի ու վերադարձվի: Նկատի ունեմ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթվածը: Ռազմական ճանապարհով պատերազմի համար գնվում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, բայց դրանք, բոլոր դեպքերում, վերածվում են հարձակվողականի՝ ելնելով իրավիճակի բնույթից, մարտի առջև դրված խնդիրներից և ռազմական օպերացիայից: Կամ էլ այն դեպքում, երբ հակառակորդը անցել է պաշտպանական գիծը, և կա առաջ եկող հակառակորդին պատասխանելու, նրան առավելագույն կորուստներ հասցնելու, հակագրոհով մյուս կողմի ջախջախումն ավարտին հասցնելու և մարտական ծրագրով՝ հակառակորդին հետապնդելու անհրաժեշտություն: Այ, այս դեպքերում սպառազինությունը վերածվում է հարձակողականի: Պաշտպանական սպառազինությունն այն զենքն է, որը թաղված է հողի մեջ՝ մեր ամրացրած շրջաններում: Այնտեղ թաղված են տանկից հանված հրանոթներ, քանի որ այս պարագայում նրանք չեն կարող հարձակվել: Ահա, այս զենքերը թաղված են հողում՝առանց շարժիչ, առանց թրթուր….: Իսկ Իսկանդերը ոչ թե հարձակվողական, այլ հենց պաշտպանական սպառազինություն է: Հենց սա է հատուցման և հակառակորդին զսպելու զենքը: Իհարկե, Իսկանդերը կարող է ապահովել և աջակից լինել բանակին ինչպես պաշտպանության մեջ, այնպես էլ հարձակվողական օպերացիաների ու կռիվների ժամանակ:

Հարձակվողական են նաև ուղղաթիռները, որոնք կարող են կիրառվել՝ հակառակորդի պաշտպանության խորքը օդային տակտիկական դեսանտ իջեցնելով, սակայն պաշտպանության մեջ նրանք ունեն ահռելի դեր: Ուրեմն՝ և՛ հարձակվողական են, և՛ պաշտպանական: Դրանց ռազմական կիրառումը հասու է միայն գրագետ հրամանատարներին: Այնպես որ, պետք չէ նեղանալ Ռուսաստանից: Հակառակը՝ պետք է ասել շնորհակալություն այն բանի համար, որ ՌԴ-ն ունի հիանալի սպառազինություն, և դրան կարողանում ենք հեշտորեն տիրապետել ու գրագետ կերպով օգտագործել: Իսկ թե ինչ է հարձակվողական զենքը, ապա ասեմ, որ դա տանկերն են, ուղղաթիռները, կրականետերը և այլ միջոցները, որոնք վաճառվել են Հայաստանին և նախատեսված են մեր պաշտպանական գծի առաջանցիկության և անգամ՝ զինվորականների տեղակայումը ռազմական գործողությունների թատերաբեմում՝ հակառակորդի խորը թիկունքում ապահովելու համար:

Բացի այդ, իսրայելական դրոնները նույնպես հարձակվողական գործողություններում ահռելի դեր ունեն: Դրանց կիրառությունը զորքին տալիս է հետախուզության և հակառակորդի պաշտպանական գծում կրակի կետային՝ հստակ խոցման հնարավորություն, եթե հակառակորդը չունի որոշակի քողարկման միջոցներ, եթե չկան «դրոն-կամիկաձեներ» և հատկապես եթե զորքը չունի դրանք հայտնաբերելու և ոչնչացնելու մասին գիտելիքներ, ինչպես դա արվում է ավիացիայում:

Դե ինչ, Ձեզ ռազմական տակտիկայի վերաբերյալ դասախոսություն կարդացի, ինչը ստիպեցին անել Ձեր հարցերը:

-Մոտ 1 ամիսի առաջ անդրադառնալով ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցին, ըստ որի՝ պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, առաջարկել էիք առանց խուճապի մարտական լիարժեք պատրաստվածության բերել մեր ուժերը, սահմանագոտու բնակչությանը նախապատրաստել, որ նրանք իմանան ու չվախենան, զինվեն և պատրաստ լինեն ամեն ինչի, այդ թվում՝ թշնամուն հետ շպրտելուն։ Շարունակո՞ւմ եք պնդել, որ այդ վտանգը նույն չափով պահպանվում է, և հայտնի՞ է Ձեզ՝ ինչ է արվել այս ուղղությամբ:

-ԱՄՆ-ի հետախուզությունը, ըստ ԶԼՄ-ների, հայտարարել էր, որ հրամանատարաշտաբային պարապմունքների անցկացումից տեղյակ է, որ ադրբեջանական Զինված ուժերը Արցախի վրա հարձակման նախապատրաստություն են տեսնում: Ես ասել էի՝ շնորհակալություն նրանց հետախուզությանը, քանի որ այսկերպ հնարավոր է շփման գծում բնակվող ժողովրդին բերել բարձր մարտական պատրաստվածության: Որպեսզի սահմանին բնակվող բնակչությունը չվախենա, նրան պետք է զինել, պարբերաբար մարտական պատրաստվածություն անցկացնել, ինչպես դա արվում է պահեստազորի հետ: Չէ՞ որ ժողովուրդ են, ոչ ագրեսորներ: Դրա համար էի ասում, որ ագրեսորի դեմ միջոցներ պետք է առնել բոլոր ճակատներում և ստեղծել հարձակվող հակառակորդի ոչնչացման համար բոլոր նախադրյալները: Իսկ, ահա, պատերազմի համար անհրաժեշտ միջոցները, ելնելով ուղղություններից (հարձակման ) պետք է պահել այնտեղ, որտեղ կորոշի շրջանի ղեկավարը: Չէ՞ որ կա կարգապահության և յուրաքանչյուրի պատասխանատվության խնդիր է:

-Նկատի ունենալով ապրիլյան պատերազմը՝ հայտնել էիք, որ երբ անցած տարի ապրիլին հարձակվեցին Արցախի վրա, հակառակորդի կողմից կռվողների շարքերում մեծ թիվ էին կազմում ահաբեկիչները, իսլամիստները։ Որտեղի՞ց նման տեղեկություն, և եթե կա, արդյո՞ք ներկայացրել եք մեր Զինված ուժերին, որպեսզի դա ներկայացվեր միջազգային հանրությանը: Նորից պնդո՞ւմ եք, որ հայկական կողմը պետք է նախահարձակ լինի, ըստ Ձեզ՝ ակտիվ պաշտպանողական քաղաքականություն վարե՞լն է ճիշտ, թե նախահարձակ լինելը:

-Այո, սա ասել եմ՝ հաշվի առնելով այն, որ ադրբեջանական բանակի մարտիկները կիրառում էին ահաբեկիչներին բնորոշ մեթոդներ՝ խախտելով պատերազմում հումանիտար իրավունքը: Նրանք կտրում էին գլուխներ, մարտական գործողությունների տարածքում ապրող մարդկանց ականջները, սպանված զինվորների մարմնի մասերը և ցուցադրում էին իրենց գյուղերում ու քաղաքներում: Ադրբեջանի ժողովուրդը նայում էր և երևի թե ուրախանում ու մտածում, թե այդ ում են իրենք ծնել: Նույն բանը Սիրիայում անում էին «Իսլամական պետության» մարտիկները: Հետևաբար՝ սա բանակ չէ, սա Ադրբեջանի ահաբեկչական բանակն է: Երևի թե այնտեղ էլ եղել են ԻՊ մարտիկներ՝ ցույց տալով օրինակ: Թեպետ նախագահ Ալիևն էլ բավական ժամանակ է՝ քարոզում է հայերին «հերոսական» կերպով սպանդի ենթարկել: Տականքներ: Համացանցով տեսա, որ մի ադրբեջանուհի ցույց էր տալիս, թե ինչպես ադրբեջանական բանակի տասնյակ դիերի վրա լցրել էին բենզին ու վառել, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը չիմանա: Եվ, փաստորեն, այդ իսլամիստների մայրերը սպասում են իրենց արմատական զավակների վերադարձին: Զավակների, որոնց կռվի դաշտ էին գցել Ալիևի քաղաքական գիծը տանելու համար: Եվ հետաքրքիրն այն է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները անգամ պատասխանատվության չկանչեցին այդ հրամանատարներին ու գազաններին: Ալիև որդին երևի թե բոլորին գնել էր դեռ այն ժամանակ, երբ արտահանձնեցին քնած հային կացնահարած մարդասպանին: Բայց այդպիսին են նրանց բարքերը:

-Ադրբեջանը վերջերս կիրառեց հրթիռ՝ ոչնչացնելով հայկական զինտեխնիկա, ինչին առաջին անգամ հետևեց ԵԱՀԿ ՄԽ հասցեական ու դատապարտող հայտարարությունը:

-Հայաստանը պետք ապացուցի ՄԱԿ-ում, ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում, ամենուր՝ լրատվամիջոցներով, աշխարհի խորհրդարաններում, որ Արցախը հայկական հող է: Եվ միայն խորհրդային 70 տարիների ընթացքում Արցախը և Նախիջևանը հայտնվեցին Ադրբեջանի կազմում: Նախագահ հայր-Ալիևը բոլոր հայերին վտարեց Նախիջևանից, և 21 թվականի Մոսկովյան պայմանագիրը դեռ «ողջ» է: Ւսկ ահա Ղարաբաղում հայ ժողովուրդը հասկացավ, որ իրեն ևս սպառնում է Նախիջևանի բնակչության ճակատագիրը և սկսեց ինքնապաշտպանությունը՝ գնալով օրինական՝ հանրաքվեի միջոցով վտանգավոր այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհով՝ հասկանալով, որ ազգայնական բնույթով այդ երկիրը կուլ կտա Արցախը: Ահա և քեզ պատերազմ:

Ալիևները որոշեցին հիմա էլ պատերազմով և ուժի կիրառմամբ խլել Արցախը: Բայց Արցախը Նախիջևան չէ, այն ունի Զինված ուժեր, ավելին՝ Արցախը Հայաստանի բաղկացուցիչ մասն է:

Ադրբեջանի Հանրապետությունը չի փոխելու իր քաղաքականությունը, որովհետև այս երկրի նախագահը մշտապես պնդում է, թե ագրեսորը հայկական կողմն է և իր այդ սուտը բոլոր ուղղություններով փորձում է կյանքի կոչել: 1990-ականներին հայտնի պատճառներով Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից՝ ինքնորոշվելով և չմտածելով ԽՍՀՄ ամբողջականության մասին: Իսկ մեր հայկական Արցախը, ինքնորոշվելով, դուրս եկավ Ադրբեջանական ԽՍՀ-ից: Կարգի համաձայն անցկացվեց հանրաքվե՝ ինքնորոշման իրավունքը գերակայելով ադրբեջանական պետության տարածքային ամբողջականությանը: Ավելին՝ եղավ նաև Միացման մասին Գերագույն խորհրդի որոշումը: Բայց Ադրբեջանն ասաց՝ ինձ կարելի է, իսկ քեզ, Ղարաբաղ՝ ոչ, և սկսեց ագրեսիվ պատերազմ, որպեսզի ուժով այն մտցնի իր կազմ՝ պատերազմի, հայերին ԼՂ-ից քշելու և անգամ՝ Ցեղասպանության միջոցով, ինչպես դա արեց Թուրքիան՝ 1915-ին, երբ ոչնչացվեց 1.5 միլիոն հայ, իսկ ողջ Արևմտյան Հայաստանը բռնակցվեց:

Եվ ներկայիս Թուրքիան՝ այս Թուրքիայի իրավահաջորդը, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝միաժամանակ Ադրբեջանի հետ շրջափակելով Հայաստանը: Եվ հիմա էլ աջակցում է թուրքական երկրորդ պետությանը, որպեսզի հիմա էլ սա պոկի հայկական հողերը:

Սա նրանց քաղաքականությունն է, որը չեն պատրաստվում փոխել: Իսկ ի՞նչ է անում Թուրքիան Սիրիայում: Ցանկանում է վերադարձնել երբեմնի Օսմանյան կայսրությանը պատկանող տարածքները: Ըստ իրենց՝ Թուրքիան այդ հողերի իրավահաջորդն է…

Սրանից եզրակացություն՝ այս ագրեսիան հայկական կողմը հետ է մղել, և 20-ից ավելի տարիներ Արցախն անկախ երկիր է, որն ունի իշխանության բոլոր ինստիտուտները: Հիմա Արցախի ժամանակն է՝ ի կատար ածել իր Գերագույն խորհրդի որոշումն ու միավորվել Մայր Հայաստանի հետ՝ դառնալով մաս: Վերադառնալ իր հայրենիքի կազմ, ինչպես դա արեց Ղրիմը: Ադրբեջանական Հանրապետության՝ այդ ագրեսոր, ցեղասպան պետության հետ պետք չէ բանակցություն տանել:

Հանուն արդարության՝ բանակցություններն անհրաժեշտ է սկսել ՌԴ-ի հետ՝ Հայաստանի Հանրապետությունից հողեր խլած պայմանագրերը չեղարկելու համար՝ 1916 թ. Կարսի պայմանագիրն ու բոլշևիկյան՝ վերը նշված պայմանագիրը: Չէ՞ որ Ռուսաստանի Դաշնությունը ՌԽՍՀ-ի իրավահաջորդն է, որի կոմունիստական կուսակցությունն այդ տարիներին քայքայեց Արցախը՝ խլելով այն ու դրանց որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանի այլ տարածքներին: Եվ ԼՂՀ Պաշտպանության բանակը ազատագրեց իր երկիրը, բայց չկարողացավ ազատագրել Շահումյանը և Մարտակերտի ու Մարտունու հարթավայրերը: Սա ԼՂՀ Զինված ուժերի սխալն էր: Ադրբեջանը պետք է Արցախին վերադարձնի իր հողերը և դադարեցնի իր ռազմական ագրեսիան ազատ Արցախի նկատմամբ: Իսկ Արցախը վերջապես կվերադառնա ՀՀ կազմ, չէ՞ որ Հայաստանից են այն պոկել և տվել Ադրբեջանին: Կրկնվեմ՝ սա պետք է արվի այնպես, ինչպես Ղրիմը վերադարձվեց: Չէ՞ որ 1954 թվականին Խրուշչովը ՌԽՍՀ կազմից պոկեց Ղրիմն ու տվեց Ուկրաինայի Սոցիալիստական Հանրապետությանը: Իսկ հիմա Ղրիմի ժողովուրդը հանրաքվեի միջոցով միավորվեց իր հայրենիքին՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ ՌԽՍՀ իրավահաջորդին: Ամեն ինչ օրինական է և կատարվում է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա: Այդպես են վարվել Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան: Իսկ ինչո՞ւ Արցախը չի կարող, և այն ճանաչված չէ: Սա արդեն աշխարհի պետությունների ղեկավարների քաղաքականությունն է: Նրանք սա անում են ագրեսոր պետության հետ հարաբերությունները չփչացնելու համար: Իսկ երբ աշխարհի բոլոր պետությունները և ձեռնարկությունները սկսեն աշխատել ատոմային վառելիքով, այդ ժամանակ ադրբեջանական գազն ու նավթը պետք չեն լինի, և այդ ժամանակ կճանաչվեն մեր Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը:

Այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ը կվերանայի իր՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անարդար որոշումները, որոնք պաշտպանում էին ագրեսոր Ադրբեջանին:

tert.am


Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47