Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ երբևէ աշխարհին տված լավագույն ֆուտբոլիստին՝ Հենրիխ Մխիթարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի Հենրիխ Մխիթարյանն իր հետ բերում է Հայաստանը» խորագրով հոդվածում հեղինակ Ռորի Սմիթը նշում է, որ թեև հայ ֆուտբոլիստը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, այնուհանդերձ՝ արդեն անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Մխիթարյանը չափազանց ծանր էր տանում խաղադաշտում թույլ տված յուրաքանչյուր սխալը:
«Այժմ նա գիտի՝ ինչպես թուլանալ, հանգստանալ, որպեսզի ճիշտ ժամանակին կարողանա ամբողջովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Սակայն նրա բազմազբաղ առօրյայում կա մի կետ, որը Մխիթարյանը երբեք չի շրջանցում: Անկախ նրանից, թե որքան հոգնած է՝ Մխիթարյանը ժամերով YouTube-ում հետևում է Հայաստանում ընթացող ֆուտբոլային հանդիպումներին: Նա դա անում է ոչ թե հաճույքի, այլ՝ հավատարմության զգացումից դրդված: Կապ չունի, թե ով է նա կամ ինչ է դարձել, Մխիթարյանի մի մասնիկը միշտ էլ տանն է՝ Հայաստանում»,-գրում է Սմիթը՝ հիշեցնելով, որ Մխիթարյանն իր առաջին քայլերն արել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում:

Անդրադառնալով Մխիթարյանի անցած ճանապարհին՝ Սմիթը հիշեցնում է, թե ինչ հեղինակավոր ակումբներում է հանդես եկել ֆուտբոլիստն ու ինչ հաջողությունների է հասել:
Սմիթը նշում է, թե որքան ծանր է տրվել Մխիթարյանին Հայաստանը լքելու և «Մետալուրգ» տեղափոխվելու որոշումը:
«Ես չէի ուզում հեռանալ: Ընտանիքիցս այդքան հեռու գտնվելն ինձ համար իսկական մարտահրավեր էր, բայց միևնույն ժամանակ երազում էի խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկում, լավագույն մարզադաշտերում, լավագույն մրցակիցների դեմ»,-մեջբերում է ֆուտբոլիստի խոսքը հեղինակը:
Սմիթի կարծիքով՝ փոքր և աշխարհում մեծ ազդեցություն չունեցող երկրներից ելած առաջնակարգ մարզիկների վրա կրկնակի բեռ է դրված. նրանք ոչ միայն պետք է ցուցադրեն իրենց մարզական տաղանդը, այլև պետք է յուրատեսակ դեսպան դառնան ու աշխարհին ներկայացնեն իրենց ազգը, դառնան երկրի դեմքը:

«Այաքս»-ի հետ հանդիպումից առաջ Մխիթարյանը նշել է, որ իրեն շատ հաճելի կլինի, եթե հաղթանակի դեպքում մարդիկ բացահայտեն Հայաստանը: Շարունակելով Հայաստանի թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանը միշտ էլ հպարտանում է հայ լինելու փաստով:

Հիշեցնենք, որ երեկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հանդիպել է հոլանդական «Այաքս»-ի հետ ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը: Հաղթական գոլերը մրցակցի դարպասն են ուղարկել կիսապաշտպան Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55