Ներկայացնում ենք հատված «Առավոտ»-ի խմբագրականից:
«Ինչու են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով և ՕՐՕ-ով վերջացրած: Նախ, իրենք՝ ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազաթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների և ճնշեցին «համաժողովրդական շարժումը»: Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների և բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետև դրանք անպտուղ են:
Ընդդիմությունների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխողների հասցեին, և վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է: Իսկ եթե չի ստացվում, ապա մնացած 4-5 տարիներին կարելի է խոսել «բռնավավթման» մասին, պահանջել «անհապաղ իշխանափոխություն» և արտահերթ ընտրություններ: Մարտավարական սխալն էլ այն էր, որ այդ ընդդիմադիրները մշտապես փնովում էին մյուս ընդդիմադիրներին և «թռնում էին դեմքին» այն բոլոր մարդկանց, որոնք թեկուզ ինչ֊ինչ «երանգներով» իրենց հետ համաձայն չեն: Ֆեյսբուքի դարաշրջանում դրա համար բուծվում են հատուկ «պատժիչ բրիգադներ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23