Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը և նշեց, որ սա կլուծի համակարգում առկա խնդիրները:
Նախագիծը ներկայացնելուց հետո բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց 2 լրացուցիչ օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետի և Կոմիտեի հետ քննարկման համար:
Այնուհետև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ավելացրեց, թե ավելի ճիշտ կլինի ներկայացնել, թե որն է խնդիրը և ասաց. «Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ այս հայեցակարգն անցնի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատական): Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք Արդարադատության նախարարությանը ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյոք պետք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիքով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետև չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրույթային փաստաթուղթ՝ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող»:
Դավիթ Հարությունյանն ավելացրեց նաև, որ Արդարադատության նախարարությունն էլ է նման որոշում ընդունել: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ 6 ամիս ժամկետ է տրամադրվելու միջոցառումների կատարման համար, ու սա բավական ժամանակ է այդ փորձաքննության անցկացման համար: Նա նշեց, որ օրենքի շրջանակներում էլ պիտի այդ փորձաքննությունն անցկացվի, ու սա օգտակար կլինի:
Վարչապետը համաձայնեց 2 օր ժամանակ տալ կոնստրուկտիվ, պրագմատիկ որոշում ընդունելու համար: «2 օրը չի նշանակում, որ ՇՄԱԳ-ով անցնելու է»,-ասաց վարչապետը:
Այնուհետև տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն առաջարկեց, որ Արդարադատության նախարարությունն էլ անդրադառնա այս հարցին, քանի որ ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերն էլ պիտի անցնեն ՇՄԱԳ-ով: Արծվիկ Մինասյանն այդպես է սահմանում, իսկ վարչապետն արձագանքեց. «Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում, թող Արդարադատության նախարարությունն էլ կարդա, որ բոլորը նույն ձևով կարդան»:
Արծվիկ Մինասյանը շարունակեց՝ ասելով, թե օրենքը կիրառող մարմինը իրենց նախարարությունն է, ու իրենց կարծիքն էլ պիտի հաշվի առնվի: Վերջում որոշվեց, որ Արդարադատության նախարարությունն էլ կդիտարկի հարցը, ապա կներկայացնի իր հիմնավոր կարծիքը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32