Աշխարհում անվտանգություն և կայունություն չի հաջողվի ապահովել, մինչև չստեղծվի Արևելք-Արևմուտք հարաբերություններում գործընկերային մթնոլորտ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Անվիճելի է այն, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ և անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարման հարցում միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կառուցողական փոխգործակցությունը գոյություն ունեցող աշխարհի կարգը կդարձներ առավել անվտանգ և կայուն: ՀԱՊԿ-ը ձգտում է նման փոխգործակցության հաստատման»,-ասել է Յուրի Խաչատուրովը:
«Սակայն այդ հարցի վերաբերյալ մոտեցումներում մի շարք գործընկերների մոտ, մեր կարծիքով, պահպանվում են համաշխարհային առճակատման տարիներին մշակված բավականին հնացած կարծրատիպեր: Ակնհայտ է, որ մինչ աշխարհը չհասնի Արևելք-Արևմուտք հարաբերություններում գործընկերության մթնոլորտի ստեղծման, մեզ չի հաջողվի լիակատար կերպով ապահովել անվտանգություն և կայունություն»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում ՀԱՊԿ-ի հայեցակարգի ձևավորումը որոշակի էվոլյուցիա է ապրել՝ աշխարհում համաշխարհային առաջնորդության համար մրցակցության, ռեսուրսների համար պայքարի, զինված հակամարտությունների սրման և միջազգային ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Կառույցի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը կսկսի աշխատանքը մոտ ժամանակներս:
Նա նշել է, որ 2010 թվականին ստեղծված և զարգացող ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմն արտաքին ագրեսիայի հետ չկապված մարտահրավերներից և սպառնալիքներից հավաքական անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչն է:
Խաչատուրովի խոսքով՝ աշխարհում, այդ թվում՝ ՀԱՊԿ անվտանգության գոտուց անմիջական հարևանությամբ առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակն ակտուալ է դարձնում կազմակերպության անդամ պետությունների ռազմական անվտանգության երաշխավորված ապահովման խնդիրը:
Դրա լուծման համար ՀԱՊԿ-ում քառորդ դարում ձևավորվել է իր նշանակությանը համապատասխան ուժային պոտենցիալ, ասել է Խաչատուրովը:
«Կոալիցիոն հիման վրա ստեղծված ռազմական խմբավորումների կազմում ձևավորվել են օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր՝ ավելի քան 22 հազար մարդ, խաղաղապահ ուժեր՝ ավելի քան 3,5 հազար մարդ, և հավաքական ավիացիոն ուժեր»,- նշել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ «կազմակերպության մասնակից երկրների ռազմական համագործակցության զարգացման շրջանակներում իրականացվում են կառավարման, կապի, ՀՕՊ, ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական և թիկունքի ապահովման համակարգերի ձևավորման մասշտաբային նախագծեր»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32