ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծման նախագիծը: Այսպիսով՝ նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ պահպանման գործառույթը:
Այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա ժամկետ խնդրեց՝ հստակություններ մտցնելու ու իրենց ներկայացրած առաջարկությունների ճակատագիրն իմանալու համար, այնուհետև Կենտրոնական բանկի նախագահն էլ խնդրեց իրենց կարծիքները հաշվի առնել:
«Շատ լավ, անհանգստացան բոլորը, երկու օր ժամանակ», ասաց Կարեն Կարապետյանը:
Այնուհետ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը ևս ժամանակ խնդրեց, իսկ վարչապետն արձագանքեց. «Դո՞ւք ինչից եք անհանգիստ, պարոն Բադալյան»:
«Անհանգիստ չենք, ուզում ենք աջակցենք»,- արձագանքեց Մանվել Բադալյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32