Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել Կանադայի հայկական պարբերականներից «Հորիզոնին», որի ժամանակ խոսել է Թուրքիայում քաղաքացիական հասարակության, հայ համայնքի ու ծպտյալ հայերի արդի խնդիրների մասին:
Ըստ Փայլանի՝ հայերի լռությունն ու զգուշությունը Թուրքիայում նրանց անվտանգության երաշխիքը չեն կարող հանդիսանալ:
Վահագն Քարաքաշյանի և Դիանա Սքայայի հետ Կարո Փայլանի զրույցը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.
- Ի՞նչ կարծիք ունեք արդի թուրքական քաղաքացիական հասարակության մասին:
- Անցյալ տասնամյակում շատ է խոսվել ու գրվել Թուրքիայի ծպտյալ հայերի մասին: Հրանտ Դինքն ու նրա հիմնած «Ակօս» պարբերականն առաջիններից էին, որ խոսեցին այդ մասին:
- Երբ փոքր էի՝ այցելել եմ Թուրքիայի զանազան քաղաքներ: Երբ մարդիկ իմանում էին, որ հայ եմ՝ մոտենում և փսփսում էին, թե իրենց պապերն էլ են հայ, կամ որ իրենց գյուղն իսլամացված է: Հրանտ Դինքից ու «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր մարդիկ ավելի հաճախ սկսեցին քաջություն դրսևորել իրենց հայկական ինքնության մասին խոսելու: Տիգրանակերտի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու նորոգման հարցերով զբաղվող հատուկ խմբի անդամ էի: Նորոգման ժամանակ շատերն էին մեզ մոտենում ու խոսում իրենց կորսված արմատների, ինքնության մասին: Այս ծպտյալ հայերի մասին կարծիքները դեռևս շարունակում են հակասական մնալ: Ես կոչ եմ անում հայությանն անվերապահորեն ընդունել նրանց, քանի որ շատ դժվար բան է չորս սերունդ շարունակ որպես մահմեդական ապրելով՝ հանկարծ միանգամից քրիստոնյա դառնալ:
-Ինչպիսի՞ն է Թուրքիայի հայության վիճակը ներկա լարված իրավիճակում:
- Թուրքիայի հայերը երեք սերունդ լուռ մնացին: Ցեղասպանությունը վերապրած տատիկս խնդրում էր, որ ես էլ լուռ մնամ: Նա չէր ուզում խոսել ցեղասպանության մասին: Մի օր էլ հայտնվեց Հրանտ Դինքն ու հայտարարեց, որ ահավոր բան է պատահել, և թուրքերն ու հայերը կարոտ են վերքերի բուժման: Հրանտը վայելում էր թուրք ժողովրդի համակրանքը, սակայն, դժբախտաբար, նրան սպանեցին: Դինքի մահից հետո հայերի նոր սերունդը քաջություն դրսևորեց տարածելու իր գաղափարները: Վախի ազդակը, սակայն, շարունակում է առկա լինել: Եվ մենք գիտենք, որ վտանգը միշտ եռապատկվում է, երբ խոսքը հայերի կամ այլ կրոնական փոքրամասնությունների մասին է, և դրա հետևանքով որոշ մարդիկ նախընտրում են լուռ մնալ: Իմ պես շատ հայեր փորձում են որոշ չափով իրենց ձայնը բարձրացնել:
Ես միշտ օրինակ եմ բերում Հրանտ Դինքին, որը քաջաբար խոսում էր Ցեղասպանության մասին, և միևնույն ժամանակ օրինակ եմ բերում Սևակ Բալըքչըին, որը լռակյաց երիտասարդ էր ու քաղաքական կողմնորոշումներ չուներ, սակայն նույնպես սպանվեց: Հայերի լռությունը Թուրքիայում չի ապահովելու մեր անվտանգությունը: Ցեղասպանության բազմաթիվ զոհեր նույնպես լուռ են:
Այդ՝ նմանը չունեցող ոճիրը տեղի է ունեցել Թուրքիայում, ուստի՝ մենք այդ ամենին պետք է առերեսվենք հենց Թուրքիայում:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01