tert.am.- 2015 թվականն Ադրբեջանի համար վախերի միջով անցնելու տարի էր: Այս մասին այսօր «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ընթացքում «Ադրբեջանը 2015-ին» զեկույցում ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը՝ նշելով, որ Ադրբեջանում սևեռվել էին «կայունություն» տերմինի վրա, նրանք իրենց երկրի տնտեսական վիճակը համարում էին նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ամենից կայունը, ազգային արժույթը՝ ևս:
«2015-ը ոչ թե կոտրեց այդ վստահությունը, այլ պարզապես ցույց տվեց ադրբեջանական կայունության սահմանները: Երկար ժամանակ Ադրբեջանը խուսափում էր դրանից, սակայն նոր տարվա շեմին մանաթի երկու անգամ արժեզրկումը տհաճ անակնկալ էր, նավթի գների նվազումը ևս խնդիր էր»,-ասաց Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական ոլորտում Ադրբեջանի համար ևս խնդիրներ կային. «Հեյդար Ալիևի ղեկավարման շրջանը եթե վերցնենք՝ Ադրբեջանը կարողացավ չստանալ թեկուզ փոքր մասն այն քննադատության, որ Հայաստանն ու Վրաստանը ստանում էին Մարդու իրավունքների ոլորտում բացթողումների համար: 2015-ին ևս Ադրբեջանին հաջողվեց խուսափել քննադատությունից: Իսկ 2016-ի ապրիլյան պատերազմն անակնկալ համարողները կամ միամիտ են, կամ հակամարտության մանրամասներին՝ անտեղյակ»,-նկատեց Սերգեյ Մարկեդոնովը:
Ընդ որում, ըստ Մարկեդոնովի՝ հաճախ դրանք նույն մարդիկ են, ովքեր սիրում են զարմանալ. «Ինչպես դասականներից մեկն է ասել՝ ես դեմ չեմ խաբվելուն, ես ինքս եմ ինձ հաճախ խաբում: 2015-ին կարելի է այստեղ նշել բանակցային գործընթացին վերադառնալու փորձ՝ Բեռնում, սակայն ինչպես կյանքը ցույց տվեց՝ այդ փորձը որևէ դեր չխաղաց»:
Ադրբեջանի ներքաղաքական կյանքում էլ, ըստ Մարկեդոնովի, կարևոր դեր խաղացին Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները: Ներքաղաքական կյանքում 2015 թվականին դարձյալ ուժերի միջև կոնսոլիդացիա չկայացավ:
Ղարաբաղյան հակամարտության առումով՝ մինչ ապրիլյան սրացումները, վերջին 22 տարում 2015 թվականը ամենից դժվարն էր:
«Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվել՝ նա տարածքային ամբողջականություն է պահանջում, չի հրաժարվել նաև հարցի լուծման ուժային, ռազմական մեթոդից: Տնտեսական միտումներին անդրադառնալով՝ պիտի նշեմ՝ նավթի գների նվազումը զգալիորեն ազդել է տնտեսության վրա, մանաթի արժեզրկումը ևս: Ադրբեջանի տնտեսությունը բավական բարդ դրության առաջ է կանգնել»,-նկատեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսորը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58