Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ու այդ ուղղությամբ համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործմանը: Տեղյակ եմ, որ ս.թ. հուլիսին Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանող շուրջ 1000 մարզիկ։ Ողջունելով Երևանում մարզախաղերի կազմակերպումն ու անցկացումը` նաև նշեմ, որ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը: Եվ համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել միությանը՝ մարզախաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման հարցում», – նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Գնահատելով Երևանի քաղաքապետի հետևողականությունն՝ ուղղված միության նախաձեռնությունների կյանքի կոչմանը, Գառնիկ Մկրտիչյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս Երևանում էլ ավելի ակտիվացնել միության գործունեությունն ու տարբեր միջոցառումների կազմակերպումը:
Հանդիպման շրջանակում Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել միության 10-րդ մարզախաղերի հետ կապված մանրամասները՝ վստահեցնելով, որ այն Երևանում կապահովի իսկապես մարզական ու տոնական տրամադրություն:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47