Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին` գլխավորությամբ վարչության ատենապետ Խուլիո Նահապետյանի:
Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը` տիար Խ. Նահապետյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորակազմ վարչության անդամներին: Իր խոսքում ՌԱԿ նախագահը կարևորեց ազգային կյանքում Հայոց Եկեղեցու բացառիկ դերակատարությունը` կուսակիցների անունից պատրաստակամություն հայտնելով զորավիգ լինելու Հայ Եկեղեցուն և նրա առաքելությանը:
Այնուհետև կուսակցության նորակազմ կենտրոնական վարչությանն իր օրհնությունը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր շնորհավորանքները բերեց վարչության նախագահին և անդամներին ընտրության առիթով` մաղթելով պտղաբեր և արդյունաշատ գործունեություն ազգային անդաստանում:
Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մշտապես զգացել է ՌԱԿ բերած զորակցությունը: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց, որ ՌԱԿ-ը հաղթահարի ներկուսակցական բաժանումը և համախումբ ու միաբան առավել արդյունավորի իր ծառայությունը Հայրենիքում և Սփյուռքում:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայ Եկեղեցու քարոզչական, սոցիալական ու կրթական ծրագրերին, հոգևորականների պատրաստության խնդրին:
Վերջում, վերստին իր գնահատանքը փոխանցելով հյուրերին, Հայոց Հայրապետը վաստահություն հայտնեց, որ նաև նրանց նվիրյալ ու նախանձախնդիր ջանքերի շնորհիվ պետք է դիմագրավվեն Հայրենիքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի առջև ծառացած բազում մարտահրավերներ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03