«Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը»,- այս մասին ասված է ՀՀ կրթությանև գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքում՝ ուղղված շրջանավարտներին։
«Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք առաջնագիծ և թիկունք, ու մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լինել զգոն և պատասխանատու:
Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ:
Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել տնտեսապես ու քաղաքականապես հզոր, բոլոր մարտահրավերներին դիմակայող, զարգացած և ամուր պետություն, հասնել նրան, որ կարողանանք հպարտանալ մեր անվանի գիտնականներով, մշակույթի և սպորտի գործիչներով, բարեկիրթ և օրինապահ քաղաքացիներով:
Համոզված եմ, որ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու:
Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ Վերջին զանգի ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը»:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03