«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով:
Եվ այսպես, Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի դեկտեմբեր ամիսը:
Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը եւ պաշտոնավարել է մինչեւ 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչեւ 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը:
1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականը:
Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչեւ 2006 թվականը եւ հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչեւ 2008 թվականը:
2008-ից մինչեւ 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:
Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ենթադրել, թե Արա Բաբլոյանը որքան ժամանակ կպաշտոնավարի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56