Հայաստանի Արդարադատության նախարարությունը նախատեսում է օպտիմալացնել քրեակատարողական հիմնարկները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հնարավոր է այդ ծրագիրը ներառվի ՀՀ կառավարության նոր ծրագրում:
«Ծրագրում կլինեն քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, արդիականացման և նոր լուծումների առաջարկներ: Օրինակ` ներկայումս քրեակատարողական օրենսգրքում նախատեսված են 4 տեսակի ուղղիչ հիմնարկներ` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: Մենք ցանկանում ենք այն ավելի պարզեցնել և դարձնել 3 տեսակի: Մեր նպատակն է, որպեսզի շեշտադրումը լինի բաց ռեժիմի վրա»,- ընդգծեց Քրմոյանը:
Պրոբացիոն համակարգի ներդրմամբ էլ, փոխնախարարի համոզմամբ, էապես կնվազի քրեակատարողական հիմնարկում կալանավորների թիվը:
«Այն անձինք, ովքեր հնարավորություն կունենան պատիժը կրել առանց ազատազրկման, պատիժը կկրեն համայնքում պրոբացիայի ծառայության աշխատակիցների հսկողության ներքո: Պրոբացիոն համակարգի ամբողջական ներդրումից և քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո, որոնցով նախատեսվելու են այլընտրանքային և ազատազրկման հետ կապ չունեցող միջոցներ և պատժատեսակներ, կունենանք քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թվի էական նվազում»,- ընդգծել է Քրմոյանը:
Արդարադատության փոխնախարարի դիտարկմամբ` քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիր գրեթե չկա. կալանավորների մի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ամբողջապես կլուծվի այդ խնդիրը:
«Ներկայումս քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը կապված է շենքային պայմանների հետ, որը փուլ առ փուլ լուծում է ստանալու»,- եզրափակել է Սուրեն Քրմոյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32