Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծով նախատեսվում է Հայաստանին տրամադրվող օգնության 69,6 տոկոսով կրճատում: 2017 ֆինանսական տարվա բյուջեով հատկացված 22,4 միլիոն դոլարի փոխարեն Թրամփի բյուջեն նախատեսում է Հայաստանին 6,8 միլիոն դոլարի օգնություն, գրում է The Armenian Weekly-ն:
«Մենք մտահոգված ենք Հայաստանին տրամադրվող օգնությունը կտրուկ կրճատելու նախագահ Թրամփի անխոհեմ և սխալ առաջարկի առնչությամբ: Նրա բյուջեի նախագիծն ընդգծում է Կոնգրեսի հատկացումների հարցերով հանձնաժողովի հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ այդ կրճատումները չեղարկելու համար, ինչպես նաև կրկնապատկելու մեր ջանքերը՝ Հայաստանի համար ապահովելու օգնության տրամադրումից անցումն առևտրի զարգացմանը»,- ասել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Արամ Համբարյանը նաև նշել է, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատել Կոնգրեսի առաջնորդների հետ, որպեսզի Թրամփի բյուջեով փախստականների աջակցության համար հատկացվող 2,75 միլիարդ դոլարից գումար հատկացվի նաև Հայաստանին, որը մեծ թվով փախստականներ է ընդունել Սիրիայից վերջին մի քանի տարիների ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ հանձնարարականները, որոնցով նախատեսվում են զգալի բյուջետային կրճատումներ:
Վարչակազմի բյուջեի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 2016 ֆինանսական տարվա համար նախատեսված 20,4 միլիոն դոլարից նվազելով 6,8 միլիոն դոլարի: Տարածաշրջանի մյուս հետխորհրդային պետությունների համեմատ՝ Վրաստանին, Ուկրաինային և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, համապատասխանաբար, կկրճատվի 58, 70 և 90 տոկոսով:
Հայաստանի համար առաջարկվող գումարից 4 միլիոն դոլարը կհատկացվի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի, 1,5 միլիոն դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարի և 700.000 դոլար՝ հակաահաբեկչական, ականազերծման և հարակից ծրագրերի շրջանակում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32