Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների գործով մեկնարկած դատական առաջին նիստը դեռ նոր սկսված հետաձգվեց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստը անցկացվել է դատարանի ապակեպատ դահլիճում եւ նիստերի դահլիճում նստածները չեն կարողացել լսել, թե ինչ են խոսում դատավորն ու փաստաբանները, ինչն էլ վրդովեցրել է ներկաներին:
Հավաքվածներն ամբողջ ընթացքում վանկարկում էին «Մահ ռեժիմին», «Ազատություն քաղբանտարկյալներին»: Ավելի ուշ փաստաբանները պարզաբանեցին, որ նիստը հետաձգվել է, քանի որ ոչ բոլոր փաստաբաններն են ներկա եղել:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ նիստը արտագնա է, ընթանում է Շենգավիթի դատարանում։
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47