Մայիսի 25-ին Վիլնյուսի «Պասակա» կինոթատրոնում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց «Խոստում» ֆիլմի հատուկ դիտումը, որին մասնակցեցին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, բազմաթիվ դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ֆիլմի ցուցադրումից առաջ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ առաջին անգամ է Հոլիվուդում նկարահանվում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ, քանի որ բոլոր նախկին փորձերը Թուրքիայի իշխանությունների ճնշումների ներքո հաջողություն չեն ունեցել։ Ուստի ռեժիսոր Թերի Ջորջը և բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել ֆիլմարտադրության մեջ, հանդես են բերել դրվատանքի արժանի խիզախություն։
Դեսպանն ընդգծեց, որ «այնուամենայնիվ այս ֆիլմը միայն անցյալի մասին չէ։ Այն նաև մեր ներկային է վերաբերվում։ Այն չարիքին դիմադրելու, եղբայրասիրության և անմնացորդ սիրո մասին է»։ Դեսպանը հավելեց, որ «պատմությունն ապացուցեց, որ ի հեճուկս Ադոլֆ Հիտլերի հաճախ մեջբերվող գնահատականին առ այն, թե «ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը», այսօր պետք է ասել, որ ամբողջ աշխարհն է հիշում այն։ Ցեղասպանության հիշատակումը և ճանաչումն առաջ են մղվում կրթության միջոցով։ Եվ արվեստը, ներառյալ կինեմատոգրաֆիան, էական նշանակություն ունի ճանաչողության բարձրացման հարցում»։
Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպվեց ընդունելություն:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44