Որոշ մարդկանց գործունեությունն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք ծնվել են քննադատելու կամ բողոքելու համար: Նրանք հիմնականում կյանքից դժգոհ, ոչ մի օգտակար բան չարած և կայացման, ինքնահաստատման խիստ կարիք ունեցող մարդիկ են, որ ուրիշներին քննադատելով, մրոտելով փորձում են մաքուր երևալ:
Բնականաբար քննադատություն ինքնին վատ երևույթ չէ: Այն միշտ միտված է լինում նրան, որ այն պաշտոնյան կամ կառույցը, որին քննադատում են, այդ քննադատությունն հաշվի առնելով, աշխատելով քննադատության առարկայի վրա՝ վերացնի դրա հիմքերը:
Սակայն վերոգրյալը գործում է այն պարագայում, երբ քննադատությունը բովանդակային է և ոչ թե պարզապես տվյալ անձին ամեն կերպ վարկաբեկելու և մրոտելու փորձ:
Օրինակ ինձ համար անհասկանալի է այն, թե ինչ իմաստ կա քննադատելու վարչապետին այն բանի համար, որ նա մասնակցել է «News.am»-ի կազմակերպած բարեգործական ակցիային, որի նպատակը Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն էր:
Հովիկ Աբրահամյանն այդ ակցիային մասնակցելով արդյո՞ք վնաս է տվել ինչ որ մեկին կամ, եթե նա հրաժարվեր ու չմասնակցեր այդ միջոցառմանը, դրանով ինչ որ հարց կլուծվե՞ր:
Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց չարության աստիճանի վրա, որ այս դեպքում էլ քննադատելու ու մրոտելու իրենց սովորությունը մի կողմ չդրեցին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, ով բոլորից լավ է պատկերացնում իրավիճակը և ամեն ինչ անում է, որ բոլոր խնդիրները ժամանակին լուծում ստանան: Նա խոստացել է, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում ավելի լավ ու բարեկեցիկ Հայաստան ենք ունենալու և կարծում եմ, որ թե չարախոս մարդիկ և թե չարախոս լրատվամիջոցները շուտով ականատես կլինեն այն փոփոխություններին, որոնցից հետո դժվար թե կարողանան մարդկանց աչքերի մեջ նայել:
Հ.Գ. Տո չնայած կարողա և կարողանան, «Ամոթն անամոթին ինչ կենե….»
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55