Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ վարչությունից, ՀՀ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:
Նիստի սկզբում խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետև քննարկվել է «ՀՀ Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը և վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում:
«Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»:
Խորհրդի անդամները կարևորել են խորհրդարանի փորձագիտական կարողությունների շարունակական զարգացումը և այս հարցում գործուն քայլերի իրականացումը: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց գլխավորած հանձնաժողովների փորձագետների ավելացման հիմնավորումները՝ ծանրաբեռնվածություն, ոլորտային բազմազանություն, վերահսկողական գործառույթների ավելացում:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ամենամեծ բեռը իմն է: Ես ժառանգություն եմ ստացել մեծ աշխատակազմ՝ խորհրդականներ, օգնականներ, ու հիմա ասում եմ նրանց՝ ես ձեզ հետ չեմ աշխատելու: Գիտեք ինչ կա՝ «պետք է գոտիները ձգել»: Եկեք որևէ մեկին վատ դրության մեջ չդնենք, որևէ մեկին չպիտակավորենք, եկեք ազնվությամբ գնանք առաջ»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում:
ՀՀ ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է ԱԺ խորհրդի անդամների կողմից:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ուժեղացնել ԱԺ կարողությունները, այդ թվում փորձագիտական ներուժը, և գործուն քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47