2016 թվականի դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում Քրիստինե Արզումանյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրանք է առաջադրվել սպանության գործով կասկածյալ, տաքսու վարորդ Գարեգին Եղիազարյանին:
Գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Գագիկ Սարգսյանին:
Դատական տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Գարեգին Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, Քրիստինե Դավթի Արզումանյանի հետ գտնվելով Արարատի մարզի Տափերական գյուղի վարչական տարածքում՝ իր կողմից շահագործվող «Օպել-Աստրա Ջի» մակնիշի 73 MM 003 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին։
Այնուհետև նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած վիճակում, գիտակցելով և նախատեսելով վերջինիս կյանքի համար իր գործողությունների վտանգավոր բնույթն ու հետևանքները, աջ ձեռքի նախաբազկի շրջանով 4-5 րոպե ուժեղ սեղմել է Քրիստինե Արզումանյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ պարանոցի առաջային հատվածին, և խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դին գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:
Գարեգին Եղիազարյանին մեղադրանք է առաջդրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47