«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում, եւ կարճ ժամանակ անց հայտնվելու ենք սնանկացման եզրին, երբ բյուջեում պարզապես գումար չի լինելու անգամ թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: Ու քանի որ իշխանություններն արդեն սպառում են բյուջեի պակասուրդը լրացնելու նպատակով նոր վարկեր վերցնելու լիմիտը, ստիպված վաճառքի են հանում դեռեւս պետական մի քանի հիմնարկները: Եւ այսպես՝ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե: Ճիշտ է՝ իշխանությունները հիմա կփորձեն այս քայլն արդարացնել՝ ասելով, որ այն արվում է անշարժ գույքն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Բայց սա ընդամենը պարզունակ արդարացում է՝ քողարկելու իրական նպատակը: Իսկ իրական նպատակը բյուջե լրացուցիչ եկամուտներ բերելն է, քանի որ ստեղծված իրավիճակում հարկահավաքչության շնորհիվ պետական գանձարանը լցնելը գնալով դառնում է դժվար. պարզապես տնտեսության ֆիզիկական ծավալները թույլ չեն տալիս: Մինչ այդ նկատենք, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում չի բացառվում՝ մի օր էլ կառավարությունը մասնավորեցման հանի իր գլխավոր մասնաշենքը, նաեւ ԳԱԱ նախագահության շենքը եւ այսպես շարունակ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01