ARM | RUS |

Փորձում ենք ձևավորել նոր ավանդույթ տոնական օրերը նշել մարզական միջոցառումներով. Հրաչյա Ռոստոմյան

27.05.17 | 20:17

Tert.am-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- 2016 թվականի սեպտեմբերի 27-ից Դուք գլխավորում եք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Այս ամիսների ընթացքում ո՞րն է եղել Ձեր և նախարարության ամենակարևոր ձեռքբերումը, ի՞նչը կառանձնացնեք:

- Եթե ցանկանում եք, որ առանձնացնեմ իմ պաշտոնավարման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կարևոր ձեռքբերումներից միայն մեկը, ապա ես նախընտրում եմ խոսել մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Տեղեկացնեմ, որ այս մասով ծրագրերը բազմազան են, և դրանցից որևէ մեկը կդժվարանամ առանձնացնել:

Առողջ ապրելակերպի քարոզչության և մասսայական սպորտի զարգացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2016 թվականի հոկտեմբեր ամսից նախաձեռնել և իրականացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» նախագիծը: Դրա շրջանակում կազմակերպվում են ամենշաբաթյա անվճար բացօթյա մարզումներ 6 մարզատեսակներից բոլոր ցանկացողների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Առաջ անցնելով ասեմ, որ մարզատեսակներն այսօր արդեն դարձել են 7-ը: Մարզումների ընթացքում բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվում նաև մասնակցելու հեծանիվ վարելու անվճար դասընթացներին:

Մարզումների արդյունավետությունն ապահովելու համար մեր նախարարության մասնագետների և հմուտ ֆիտնես մարզիչների կողմից մշակվել է ծրագիր՝ տարբեր ֆիզիկական պատրաստվածություն ունեցող խմբերի համար: Ձմռանը, եղանակային պայմանների պատճառով, բացօթյա մարզումներն անցկացվել են մարզադահլիճում: Սա նշանակում է, որ մենք ձմռանը ևս չենք դադարեցրել մեր մարզումները, որոնց յուրաքանչյուր անգամ մասնակցում են ավելի քան 100 մարզվողներ, այդ թվում նաև՝ առանձին խմբով մարզվող երեխաներ: Նախատեսում ենք, որ նմանատիպ մարզումներ անցկացնել Հայաստանի Հանրապետության այլ համայնքներում, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Ասեմ, որ մենք փորձում ենք ձևավորել մի նոր ավանդույթ՝ տոնական օրերը նշել մարզական միջոցառումներով: Այդ միջոցառումներից մեկը կազմակերպեցինք մարտի 8-ին, որի մասնակիցները հեծանիվներով անցան Երևանի փողոցներով և ծաղիկներ նվիրեցին կանանց ու աղջիկներին: Ես նույնպես մասնակցել եմ այդ հեծանվային արշավին, որը ոչ միայն մարզական, այլ նաև տոնական և շատ գարնանային էր: Հաջորդ մարզական միջոցառումը նվիրված էր Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, որի շրջանակներում, մայիսի 7-ին, անցկացվել է մասսայական վազքարշավ՝ շուրջ 700 մասնակցով:

Հաջողված միջոցառում էր նաև պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացված հրաձգության հանրապետական մրցույթը, որին մասնակցել են 32 պետական մարմինների շուրջ 200 աշխատակիցներ: Ի դեպ, տեղեկացնեմ, որ հաղթել է ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը:

Թվարկածս միջոցառումները եկել են համալրելու մեր նախարարության կողմից ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մարզական միջոցառումների ու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի և մյուս մարզական մասսայական միջոցառումների շարքը:

- Բացի մասսայական սպորտը թիրախային դարձնելուց, Դուք պաշտոնավարման սկզբում կարևորել էիք մարզերում սպորտի զարգացումը: Ի՞նչ աշխատանքներ են արվել այս ուղղությամբ:

– Մասսայական սպորտի ոլորտում պետական միջոցներով իրականացվող 6 նոր ծրագիր կա՝ հանրապետական ուսանողական խաղերը, հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների միջև անցկացվող սպարտակիադան, 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող սպորտլանդիան, գյուղական մարզական խաղերը, տարեցների հանրապետական խաղերը և պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը:

Ասեմ, որ թվարկածներիցս արդեն հաջողությամբ իրականացրել ենք 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող սպորտլանդիան, որին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցների ավելի քան 13 հազար աշակերտներ:

Ցանկանում եմ նաև խոսել մեր կողմից իրականացվող քարոզչական աշխատանքների մասին: Սպորտի մասսայականացման նպատակով բանակցություններ են վարվել մի քանի հեռուստաընկերությունների հետ՝ առավոտյան ծրագրերում լիցքային վարժություններ ցուցադրելու համար: Բանակցել ենք առավոտյան հաղորդումներ ունեցող 7 հեռուստաընկերությունների հետ: Առաջարկությունն ընդունել են «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները: Նկարահանվել են մի քանի պիլոտային հաղորդումներ: Առավոտյան մարմնամարզության տեսանյութն արդեն եթեր է հեռարձակվում «Կենտրոն» հեռուստաընկերության «Սկսենք նորից» հաղորդման ընթացքում: Այս ուղղությամբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համագործակցությունը հուսով ենք սկսել մոտ օրերս: Մյուս հեռուստաընկերությունների հետ բանակցությունները շարունակվում են:

-Իսկ ի՞նչ նոր ծրագրեր կան, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն:

-Եթե ամեն ինչ ընթանա մեր նախատեսածով, ապա 2017 թվականի աշնանը ցանկանում ենք Երևանում կազմակերպել “SportWay Expo-2017” առաջին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կունենա մի քանի թեմատիկ բաժիններ, որոնք ընդգրկելու են ինչպես մարզական, այնպես էլ պետական երիտասարդական քաղաքականության ոլորտները:

- Դուք նաև 2006 թվականից առ այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն եք: «Ուրարտու» թիմի և Հայաստանում բասկետբոլի խնդիրներին կխնդրեի անդրադառնալ:

- «Ուրարտուի» մասով կարող եմ ասել, որ ակումբը պատրաստ է 2017-18 թվականների մրցաշրջանում հանդես գալ ՎՏԲ-ի լիգայում, որը ուժեղագույններից մեկն է Եվրոպայում, սակայն լիգայի ղեկավարությունը դեռևս քննարկում է հայկական ակումբի հայտը, և որոշ հարցեր դեռևս կան:

Ինչ վերաբերում է հայկական բասկետբոլի խնդիրներին, ապա վերջին տարիներին զգալի առաջընթաց ենք ունեցել հավաքականների մասով: Եթե 10 տարի առաջ 1-2 հավաքականներ Եվրոպայի առաջնություններին մասնակցում էին և մեծ տարբերությամբ պարտություններ կրում, ապա այսօր ունենք արդեն 6 տարիքային հավաքական, որոնք ոչ միայն մասնակցում են, այլ նաև հաղթանակներ են գրանցում: Հիմնականում դա հաջողվում է սփյուռքում բնակվող հայ բասկետբոլիստների շնորհիվ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ կայունությունն ապահովելու և առկա հաջողությունները զարգացնելու համար անհրաժեշտ է, որ տեղական բասկետբոլն էլ կադրեր մատակարարի հավաքականներին: Այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են կատարվում, և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պատրաստում է որոշակի աջակցություն ցուցաբերել ակումբներին, որպեսզի կարողանանք անցկացնել տարբեր տարիքային խմբերի Հայաստանի կանոնավոր առաջնություններ: Այս տարվա հոկտեմբերից նախատեսում ենք անցկացնել Հայաստանի մինչև 12, 14, 16 տարեկանների և մեծահասակների կանոնավոր առաջնություններ` աշուն-գարուն ձևաչափով: Առաջնություններին մասնակցելու են Երևանի և մի շարք մարզերի բազմաթիվ թիմեր: Հավաքականների հաջող ելույթներից հետո բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում զգալիորեն մեծացել է, և այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ նման առաջնություններ կազմակերպել, ինչը մեծ իրադարձություն կլինի Հայաստանի մարզական կյանքում:

- Ձեզ տեսնո՞ւմ եք ՀՀ կառավարության նոր կազմում, և եթե այո, առաջիկա ի՞նչ նախագծեր կան:

- Եթե առաջարկություն ստանամ լինել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա կընդունեմ այն, իսկ ապագա ծրագրերի մասին կխոսեմ, երբ կրկին նշանակվեմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55