Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մայիսի 26-ին «Lav Radio»-ի ուղիղ եթերում «Ֆուտբոլի շուրջ Էդուարդ Քալանթարյանի հետ» հաղորդման թողարկման հյուրն էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Մասնագետը հաղորդման ընթացքում խոսել է Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցների և ընտրանի հրավիրված Դավիթ Յուրչենկոյի մասին:
«Երկար փնտրտուքի մեջ ենք եղել, որպեսզի գտնենք հակառակորդի: Բանավոր համաձայնություն էինք ձեռք բերել Հյուսիսային Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հետ, սակայն վերջում ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվել էին խաղ անցկացնելուց:
Առաջարկ ստացանք Սենթ Քիթս և Նևիսի հավաքականից և ընդունեցինք այն ժամանակի սղության պատճառով: Անունները կարևոր չեն, կարևորն այն է, որ Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղից առաջ մենք ստուգողական հանդիպում կանցկացնենք:
Մեր առաջիկա մրցակցին չի կարելի անվանել «թեթև մրցակից»: Ղազախստանի հետ խաղից առաջ նրանք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավելի բարձր տեղ էին գրավում, քան Հայաստանը:
Ուսումնասիրել ենք մրցակցի խաղը: Նրանց կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս չեմպիոնշիփում: Հուսով եմ՝ լավ խաղ կստացվի: Գիտեք՝ ունենք նորեկներ, որոնք պետք է մասնակցեն այդ խաղին: Ընտրանու առաջատարները նույնպես պետք է մասնակցություն ունենան ընկերական խաղին: Մխիթարյանն իր վերջին հանդիպումն անցկացրել է մայիսի 24-ին և վերականգնվելու համար իր տրամադրության տակ կա 10 օր: Կարծում եմ՝ որևիցէ խնդիր չի լինի:
Ըստ իս՝ Չեռնոգորիայի հետ խաղում մեր ընտրանու առավելությունն այն է, որ մրցակիցը երկու պարտությունից հետո գտնվում է մեծ ճնշման տակ: Չեռնոգորիան բարձրակարգ թիմ ունի: Նրանք խաղադաշտ են դուրս գալու՝ հասկանալով, որ դեռ ամեն ինչ կորած չէ»:
Անդրադառնալով Յուրչենկոյի թեմային՝ Արթուր Պետրոսյանը նշել է.
«Յուրչենկոն վերջնական պատասխան չի տվել, բայց հույս ունենք, որ կտեսնենք նրան Հայաստանի ընտրանու կազմում: Նա սպասում էր այս հրավերին: Մոտակա 2-3 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ հունիսի 4-ին, իսկ հունիսի 10-ին Պոդգորիցայում Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում ուժերը կչափի Չեռնոգորիայի հավաքականի հետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55