Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: 99 տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի, Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։
Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Մայիսի 28-ը շատ կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ հինգ դարից ավելի պետականության կորստից հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ օգտվել միջազգային քաղաքական իրավիճակից և ստեղծեց առաջին հանրապետությունը:
«Ես կարծում եմ, որ Մայիսի 28-ի նստվածքը մեր ժողովրդի մեջ ավելին է, քան սեպտեմբերի 21-ինը: Մեր ժողովուրդը կարծես թե Առաջին հանրապետության օրն ավելի ոգևորված է նշում, քան Հայաստանի Անկախության տոնը, որովհետև, ըստ էության, մայիսի 28-ը կանխորոշեց ներկայիս հանրապետության ստեղծումը: Եթե մենք չունենայինք առաջին հանրապետությունը, չէիք կարող ունենալ և՛ խորհրդային հանրապետությունը, թե՛ երրորդ հանրապետությունը: Առաջին Հանրապետությունն այն հիմքը դարձավ, որով ստեղծվեց երրորդ հանրապետությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ երկրորդ հանրապետության հռչակմանը, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը լիարժեք պատրաստ չէր: «Այդ ժամանակաշրջանը բացառիկ էր նրանով, որ ստեղծվեց մի իրավիճակ, որ մենք կարողացանք ստեղծել պետականություն և ոչ թե կորցնել այն: Իսկ մինչ այդ՝ այնպիսի իրավիճակներ էին ստեղծվում, որ մենք տարածքներ էինք կորցնում»,- ասաց նա՝ նշելով, որ շատ կարևոր է այդ իրադարձության մասին խոսելիս ընդգծենք ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի դերը, որի հեռատեսության շնորհիվ մենք կարողացանք օգտվել իրավիճակից և ստեղծել պետականություն՝ որոշ ժամանակ պահելով այն:
Գևորգ Մելքոնյանը, խոսելով պատմության դասերից, նշեց, որ պետք է նկատենք, որ հարյուր տարի առաջ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները հիմա էլ մեր առջև ծառացած են: «Հայաստանի Հանրապետության խնդիրները առնվազն իր հարևանների հետ նույնն է, ինչը որ հարյուր տարի առաջ էր: Այսինքն՝ 100 տարի է անցել, սակայն մեր մարտահրավերները նույնն են մնացել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ցավոք, մեր մոտեցումները հարևանների հետ մեր խնդիրները լուծելու հարցում չեն փոխվել:
Ըստ նրա՝ նախկինում էլ, հիմա էլ մենք հիմնվում ենք այլ երկրների հետ դիրքորոշման վրա՝ մեր քաղաքականությունը մշակելիս: «Մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքականությունը, որ հիմա վարում ենք, պետք է վերանայենք: Մենք պետք է հասկանանք, որ մեր քաղաքականությունը հարևանների հետ պետք է հիմնվի այլոց երաշխիքների վրա»,- ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47