2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն. այսօր Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ նրա՝ դրանք, մասնավորապես, ծեծի դեպքեր են, նաև սեռական անձեռնմխելիության խախտման և սեռական հանցագործության դեպքեր: Նելլի Դուրյանը նշեց, որ անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց:
Նելլի Դուրյանը նշեց, որ դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կատարած աշխատանքի շնորհիվ անցած չորս ամիսների ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում դպրոցներում ոստիկան-տեսուչները անչափահասների հետ դաս են վարում, նաև ավանդույթ է դարձել, երբ բարձրաստիճան ոստիկան է գալիս դպրոցներ՝ դասեր վարելու համար:
Երեխաների իրավունքներով զբաղվող ոստիկանության գնդապետն առանձնացրեց հիմնական խնդիրները, որոնցով դիմում են ոստիկանություն այն երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են: Նրա խոսքով՝ հիմնականում խնդիրը ամուսնալուծված ծնողների դեպքում է՝ լինի դատական գործընթացով, թե առանց:
«Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալու համար դիմում են ոստիկանությանը, որ մորից վերցնեն տան հորը կամ հակառակը: Շաբաթվա կտրվածքով՝ ունենում ենք 2-ից 3 նման դեպք»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում:
«Ծնողին տեսակցելը, տատիկ, պապիկին տեսակցելու խնդիրը շատ է լինում և այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի, փորձում ենք աջակցել երեխաներին»,-ասաց նա:
Նելլի Դուրյանը նշեց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ընտանիքներից են՝ միայնակ մայրեր, որոնք չեն կարողանում շփվել, հասկանալ իրենց դեռահաս երեխաների խնդիրները:
Ոստիկանության պաշտոնյան, անդրադառնալով ընտանեկան բռնություններին, նշեց, որ հասարակության մեծ մասը տեղյակ է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ, ահազանգերի թիվն աճում է:
«Ավելի շատ են հաղորդում դեպքերի մասին»,-ասաց նա:
Ի դեպ՝ Նելլի Դուրյանը նաև նշեց, որ եթե այլ պետությունների հետ համեմատում են երեխաների դեմ բռնությունների թիվը, Հայաստանում այն ցածր ցուցանիշ ունի: «Բայց մեզ համար ուրախալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում ենք նկատում, չնայած պետք է հասել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի՝ ո՛չ ընտանիքում, ո՛չ հաստատություններում, ո՛չ փողոցներում»,- ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47