ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխն ոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ:
Ալեքսանդր Միշարինն իր հերթին նշեց, որ գնահատում է նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» միջև ձևավորված ամուր գործընկերային կապը:
Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծեց սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահը ասաց, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:
Ալեքսանդր Միշարինը հայտնեց, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:
Նա նախարարին ներկայացրեց ընկերության` նախորդ տարվա աշխատանքներն ու ներդրումային ծրագիրը, ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի ծրագրերը: Ա. Միշարինը կարևորեց նախկինում հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները` վստահություն հայտնելով, որ այդ աշխատանքը կլինի շարունակական:
Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրեց ձեռք բերված հաջողությունները և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:
& laquo;Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47