Մայիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ- ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման և գործակցության նոր եզրերի ստեղծման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մասնագետների վերապատրաստման գործընթացում. մասնավորապես՝ կվերապատրաստվեն ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմը, 911 ծառայության կարգավար-օպերատորները՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տամադրման հմտությունների կատարելագործման թեմայով:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գերմանական կողմի աջակցությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործող հրշեջ-փրկարարական հենակետերի անձնակազմի վերապատրաստման և տեխնիկական զինման գործընթացում: Իր խոսքում նախարար Տոնոյանը նշել է, որ սահմանամերձ համայնքների հենակետերում ծառայող փրկարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին և կարողանան փոխարինել պարամեդիկներին: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև հենակետերում կամավորական ուժերի ձևավորման և զարգացման գործընթացում:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը: Մրցույթը թույլ կտա գործընթացում ներգրավել դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների և կատարելագործել ծառայություն մատուցողների հմտությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել գերմանական կողմի պատվիրակության այցելությունը սահմանամերձ գյուղերի հրշեջ-փրկարարական հենակետեր՝ տեղում վերջիններիս կարիքներին ծանոթանալու նպատակով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47