ԿԺԴՀ-ի կողմից հերթական հրթիռային փորձարկումը ոչ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է Կորեական թերակղզու խնդիրների լուծմանն օժանդակելու Չինաստանի ջանքերի նկատմամբ: Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հյուսիսային Կորեան բավականին անհարգալից վերաբերմունք դրեսեւորեց իր հարեւան Չինաստանի նկատմամբ՝ արձակելով եւս մեկ բալիստիկ հրթիռ… Բայց Չինաստանը շատ է ջանում (օգնել կարգավորելու հյուսիսկորեական խնդիրը)»,-գրել է նա Twitter-ում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Հյուսիսային Կորեան մայիսի 29-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 21-ին: Արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից:
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել է վեց րոպե, այն անցել է 450 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր եւ Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա:
Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 100 կիլոմետր: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում: Հերթական արձակմանը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արձագանքը հետեւել թ անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել թ երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ խոստացել է «ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»:
Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել է արձակումն, այն որակելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում», եւ խոստացել է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44