Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանի շահերի պաշտպանի բողոքը: Բժշկուհու պաշտպան Վարդուհի Էլբակյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ՝ պահանջելով Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. փետրվարի 24-ի դատավճիռը բեկանել եւ կայացնել արդարացման ակտ: Վերաքննիչ դատարանը Վարդուհի Էլբակյանի բերած Վերաքննիչ բողոքը ժամկետանց է համարել եւ թողել առանց քննության:
Հիշեցնենք, որ Աննա Գասպարյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում՝ առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելը եւ դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրhիսնապատիկի` 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Աննա Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հիշեցնենք, որ տուժող Աննա Կնյազյանը պնդում է, որ ակնաբույժ Աննա Գասպարյանն իրեն սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով իր աչքը այտուցվել է եւ շլացել։ Կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով։ Ամբաստանյալը, սակայն, պնդում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ։
Ըստ մեղադրական եզրակացության`Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով։
news.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47